https://arm.sputniknews.ru/20260217/nujnisk-amenahzvor-banaky-karvogh-e-jakhjakhich-partutjun-krel-khamenein-amn-in-98905110.html
Նույնիսկ ամենահզոր բանակը կարող է ջախջախիչ պարտություն կրել. Խամենեին՝ ԱՄՆ-ին
Նույնիսկ ամենահզոր բանակը կարող է ջախջախիչ պարտություն կրել. Խամենեին՝ ԱՄՆ-ին
Sputnik Արմենիա
Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ 17.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-17T15:58+0400
2026-02-17T15:58+0400
2026-02-17T16:06+0400
այաթոլլա ալի խամենեի
ամն
իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_0:103:1600:1003_1920x0_80_0_0_dc1164dd552949c213587392b1f9a2a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքների հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենահզոր բանակը կարող է ջախջախիչ պարտություն կրել։Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը։Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին ԱՄՆ ՌԾՈւ երկրորդ ավիակիր խումբը շուտով կմեկնի Մերձավոր Արևելք։ Նա ընդգծել էր, որ դա անհրաժեշտ է այն դեպքի համար, եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնության գալ։ԱՄՆ-ն Իրանի դեմ երկարատև ռազմական գործողության է պատրաստվում. ԶԼՄՆշենք, որ երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են 2018 թվականին՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից հետո։ Հաջորդ տարիներին կողմերը բազմիցս կոշտ հայտարարություններ են փոխանակել, իսկ Պարսից ծոցի տարածաշրջանը դարձել է բարձր ռազմական ակտիվության գոտի։Թեհրանը հետևողականորեն հայտարարում է իր շահերը պաշտպանելու և պաշտպանական ներուժը, ներառյալ հրթիռային ծրագրերն ու ռազմածովային ուժերը զարգացնելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ-ն իր հերթին պահպանում է ռազմական ներկայությունը տարածաշրջանում և պարբերաբար լրացուցիչ ուժեր է ուղարկում՝ դա բացատրելով դաշնակիցների անվտանգության և նավագնացության ազատության ապահովման անհրաժեշտությամբ։«Այս երկիրը հիմա խառնաշփոթի մեջ է մեր պատճառով». Թրամփը՝ Իրանի իրավիճակի մասին
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34207545_17:0:1440:1067_1920x0_80_0_0_2c670db03c36a1264f32524068b185d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
այաթոլլա ալի խամենեի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
այաթոլլա ալի խամենեի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, դոնալդ թրամփ
Նույնիսկ ամենահզոր բանակը կարող է ջախջախիչ պարտություն կրել. Խամենեին՝ ԱՄՆ-ին
15:58 17.02.2026 (Թարմացված է: 16:06 17.02.2026) Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքների հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենահզոր բանակը կարող է ջախջախիչ պարտություն կրել։
«Երբեմն աշխարհի ամենահզոր բանակը կարող է այնպիսի ապտակ ստանալ, որից հետո ոտքի չի կանգնի։ Նրանք անդադար խոսում են Իրանի ուղղությամբ նավ ուղարկելու մասին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, սակայն դրանից ավելի սարսափելի է այն զենքը, որը կարող է այդ նավը ուղարկել ծովի հատակը»,- Խամենեիի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին ԱՄՆ ՌԾՈւ երկրորդ ավիակիր խումբը շուտով կմեկնի Մերձավոր Արևելք։ Նա ընդգծել էր, որ դա անհրաժեշտ է այն դեպքի համար, եթե չհաջողվի Թեհրանի հետ համաձայնության գալ։
Նշենք, որ երկու երկրների հարաբերությունները կտրուկ սրվել են 2018 թվականին՝ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից հետո։ Հաջորդ տարիներին կողմերը բազմիցս կոշտ հայտարարություններ են փոխանակել, իսկ Պարսից ծոցի տարածաշրջանը դարձել է բարձր ռազմական ակտիվության գոտի։
Թեհրանը հետևողականորեն հայտարարում է իր շահերը պաշտպանելու և պաշտպանական ներուժը, ներառյալ հրթիռային ծրագրերն ու ռազմածովային ուժերը զարգացնելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ-ն իր հերթին պահպանում է ռազմական ներկայությունը տարածաշրջանում և պարբերաբար լրացուցիչ ուժեր է ուղարկում՝ դա բացատրելով դաշնակիցների անվտանգության և նավագնացության ազատության ապահովման անհրաժեշտությամբ։