https://arm.sputniknews.ru/20260205/irani-arajnvordy-petq-e-lrjvoren-mtahvogvi-amn-i-het-larvatsutjan-pattsharvov-tramp-98416315.html
«Այս երկիրը հիմա խառնաշփոթի մեջ է մեր պատճառով». Թրամփը՝ Իրանի իրավիճակի մասին
«Այս երկիրը հիմա խառնաշփոթի մեջ է մեր պատճառով». Թրամփը՝ Իրանի իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Ամերիկացի առաջնորդը կրկին սպառնացել է Իրանի իշխանություններին։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T10:11+0400
2026-02-05T10:11+0400
2026-02-05T10:49+0400
դոնալդ թրամփ
տեսանյութեր
ամն
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային ծրագիր
այաթոլլա ալի խամենեի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98413092_0:0:1920:1080_1920x0_80_0_0_c518b376de654a740e0b794f11c25ecd.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանում ստեղծված իրավիճակը ԱՄՆ գործողությունների հետևանքն է։Նա կրկին սպառնաել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ ասելով, որ նա պետք է անհանգստանա «հենց հիմա»։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը հաստատել է, որ Իրանի հետ բանակցությունները ներկայումս ընթանում են։Իրանը և ԱՄՆ-ն միջուկային թեմայով բանակցություններ կանցկացնեն Օմանում փետրվարի 6-ին: Հանդիպումը կանցկացվի նախորդ հանդիպումների ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ: Իրանական կողմը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ն կներկայացնի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Քննարկվում է նաև ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հնարավոր մասնակցությունը:Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածների մասին՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Дональд Трамп заявил, что верховному лидеру Ирана Хаманеи стоит беспокоиться «прямо сейчас».
Sputnik Արմենիա
Дональд Трамп заявил, что верховному лидеру Ирана Хаманеи стоит беспокоиться «прямо сейчас».
2026-02-05T10:11+0400
true
PT0M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98413092_480:0:1920:1080_1920x0_80_0_0_af28ae27d6196dc8cd66aa635b13854f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, видео, տեսանյութեր, ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, այաթոլլա ալի խամենեի
դոնալդ թրամփ, видео, տեսանյութեր, ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, այաթոլլա ալի խամենեի
«Այս երկիրը հիմա խառնաշփոթի մեջ է մեր պատճառով». Թրամփը՝ Իրանի իրավիճակի մասին
10:11 05.02.2026 (Թարմացված է: 10:49 05.02.2026) Ամերիկացի առաջնորդը կրկին սպառնացել է Իրանի իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանում ստեղծված իրավիճակը ԱՄՆ գործողությունների հետևանքն է։
«Մենք աջակցեցինք նրանց [ցուցարարներին]: Եվ տեսեք`այս երկիրը հիմա քաոսի մեջ է մեր պատճառով: Մենք մտանք, ոչնչացրինք նրանց միջուկային զենքը: Ահա հարցը։ Մենք խաղաղություն ենք ուզում Մերձավոր Արևելքում: Եթե ես չոչնչացնեի նրանց միջուկային զենքը, մտածեք` ինչ կլիներ: Եթե մենք չոչնչացնեինք այդ միջուկային զենքը, մենք խաղաղություն չէինք ունենա Մերձավոր Արևելքում, քանի որ արաբական երկրները երբեք չէին կարողանա դա անել: Նրանք շատ, շատ էին վախենում Իրանից», - ասել է Թրամփը՝ պատասխանելով NBC News-ի լրագրողի հարցին:
Նա կրկին սպառնաել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ ասելով, որ նա պետք է անհանգստանա «հենց հիմա»։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը հաստատել է, որ Իրանի հետ բանակցությունները ներկայումս ընթանում են։
Իրանը և ԱՄՆ-ն միջուկային թեմայով բանակցություններ կանցկացնեն Օմանում փետրվարի 6-ին: Հանդիպումը կանցկացվի նախորդ հանդիպումների ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ: Իրանական կողմը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ն կներկայացնի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Քննարկվում է նաև ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հնարավոր մասնակցությունը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածների մասին՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»: