https://arm.sputniknews.ru/20260216/hvordanan-geti-mvot-israjeli-qajlery-ceghaspan-qaghaqakanutjun-en-erdvoghani-nerkajacucich-98857957.html
Հորդանան գետի մոտ Իսրայելի քայլերը ցեղասպան քաղաքականություն են. Էրդողանի ներկայացուցիչ
Հորդանան գետի մոտ Իսրայելի քայլերը ցեղասպան քաղաքականություն են. Էրդողանի ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Էրդողանի կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել միջազգային հանրությանը հանդես գալ Թել Ավիվի գործողությունների դեմ։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T14:14+0400
2026-02-16T14:14+0400
2026-02-16T14:14+0400
իսրայել
հորդանան
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54313535_0:67:1600:967_1920x0_80_0_0_6442989303501a4772b29d5d4a193027.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները Հորդանան գետի արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի կառավարության ձեռնարկված վերջին քայլը որակել են որպես ցեղասպանական քաղաքականության նոր փուլ։Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը X սոցցանցում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի գործողությունները «էքսպանսիոնիստական գծի շարունակությունն են»։Նրա խոսքով՝ օկուպացված տարածքի նկատմամբ Իսրայելի կառավարության պարտադրանքը «տարածական ցեղասպանություն» է։Ինչպես նշել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը, Իսրայելը ընդլայնում է իր քաղաքականությունը օկուպացիայի, էքսպանսիայի և ապօրինի վերահսկողություն հաստատելու միջոցով։Չելիքը կոչ է արել միջազգային հանրությանը հանդես գալ Թել Ավիվի այս քայլերի դեմ։ Որպես միակ լուծում նա կրկին նշել է Պաղեստինի ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը՝ 1967 թվականի սահմաններով աշխարհագրական ամբողջականությամբ և մայրաքաղաքով` Արևելյան Երուսաղեմում։
իսրայել
հորդանան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/19/54313535_52:0:1495:1082_1920x0_80_0_0_1ed16a7fcdf22b874774fc7f911c97e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հորդանան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ցեղասպանություն
իսրայել, հորդանան, թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, ցեղասպանություն
Հորդանան գետի մոտ Իսրայելի քայլերը ցեղասպան քաղաքականություն են. Էրդողանի ներկայացուցիչ
Էրդողանի կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել միջազգային հանրությանը հանդես գալ Թել Ավիվի գործողությունների դեմ։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Թուրքիայի իշխանությունները Հորդանան գետի արևմտյան ափի նկատմամբ Իսրայելի կառավարության ձեռնարկված վերջին քայլը որակել են որպես ցեղասպանական քաղաքականության նոր փուլ։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը X սոցցանցում հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի գործողությունները «էքսպանսիոնիստական գծի շարունակությունն են»։
«Արևմտյան ափի նկատմամբ Նեթանյահուի կառավարության ձեռնարկված վերջին քայլը ցեղասպանական քաղաքականության նոր փուլ է», – գրել է Չելիքը։
Նրա խոսքով՝ օկուպացված տարածքի նկատմամբ Իսրայելի կառավարության պարտադրանքը «տարածական ցեղասպանություն» է։
Ինչպես նշել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը, Իսրայելը ընդլայնում է իր քաղաքականությունը օկուպացիայի, էքսպանսիայի և ապօրինի վերահսկողություն հաստատելու միջոցով։
Չելիքը կոչ է արել միջազգային հանրությանը հանդես գալ Թել Ավիվի այս քայլերի դեմ։ Որպես միակ լուծում նա կրկին նշել է Պաղեստինի ինքնիշխան և անկախ պետության ստեղծումը՝ 1967 թվականի սահմաններով աշխարհագրական ամբողջականությամբ և մայրաքաղաքով` Արևելյան Երուսաղեմում։