https://arm.sputniknews.ru/20260216/hajkakan-davaro-ats-artadrvoghy-herqel-e-israjelakan-harop-i-krknorinakman-meghadranqnery-98871366.html
Հայկական Davaro ԱԹՍ արտադրողը հերքել է իսրայելական Harop-ի կրկնօրինակման մեղադրանքները
Հայկական Davaro ԱԹՍ արտադրողը հերքել է իսրայելական Harop-ի կրկնօրինակման մեղադրանքները
Sputnik Արմենիա
Իսրայելական պարբերականներից մեկը գրել էր, թե հայկական ընկերությունը կարող էր տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալ Հնդկաստանից, որի հետ համագործակցում է... 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T17:30+0400
2026-02-16T17:30+0400
2026-02-16T17:30+0400
հայաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40416385_0:14:1600:914_1920x0_80_0_0_7b7eccf1954b93d46a1a890cdb86e3cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Հայկական Davaro ԱԹՍ արտադրող ընկերությունը հերքել է իսրայելական Harop -ի կրկնօրինակման մեղադրանքները։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել:Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին օրերին միջազգային մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ Davaro ընկերության ստեղծված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերի հիմքում այլ արտադրողների տեխնոլոգիաներ են:Ընկերությունն ընդգծում է, որ իրենց մշակած համակարգերը բնութագրվում են բարձր տեխնոլոգիական լուծումներով, կատարելագործված կառուցվածքով և բարձր արդյունավետությամբ։ Շեշտում են՝ դրանք չեն զիջում, իսկ մի շարք ցուցանիշներով գերազանցում են հրապարակումներում նշված համակարգերին ինչպես որակական, այնպես էլ գործառութային հնարավորությունների առումով։Ավելի վաղ իսրայելական Globes պարբերականը գրել էր, որ հայկական Dragonfly 3 անօդաչու թռչող սարքի ստեղծման ժամանակ օգտագործված տեխնոլոգիաները, հավանաբար, ստացվել են հնդկական կողմից՝ Հնդկաստանի հետ IAI ընկերության (Harop ԱԹՍ արտադրող) համագործակցության արդյունքում, ինչն առաջացրել է Իսրայելի դաշնակից Ադրբեջանի դժգոհությունը:
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1f/40416385_47:0:1471:1068_1920x0_80_0_0_99a2bb023482637053791c7c99636bd5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, իսրայել
հայաստան, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, իսրայել
Հայկական Davaro ԱԹՍ արտադրողը հերքել է իսրայելական Harop-ի կրկնօրինակման մեղադրանքները
Իսրայելական պարբերականներից մեկը գրել էր, թե հայկական ընկերությունը կարող էր տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալ Հնդկաստանից, որի հետ համագործակցում է Իսրայելը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Հայկական Davaro ԱԹՍ արտադրող ընկերությունը հերքել է իսրայելական Harop -ի կրկնօրինակման մեղադրանքները։ Այս մասին ընկերությունը
հայտարարություն է տարածել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին օրերին միջազգային մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ Davaro ընկերության ստեղծված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերի հիմքում այլ արտադրողների տեխնոլոգիաներ են:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հրապարակված վերլուծությունները կատարված են ոչ ճշգրիտ և իրական բնութագրերին չհամապատասխանող տվյալների հիման վրա։ Davaro ընկերությունն իր արտադրանքների մշակումներն իրականացնում է բացառապես սեփական տեխնոլոգիական լուծումների հիման վրա՝ հենվելով հայկական ինժեներական ներուժի, կուտակած փորձի և գիտատեխնիկական կարողությունների վրա»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունն ընդգծում է, որ իրենց մշակած համակարգերը բնութագրվում են բարձր տեխնոլոգիական լուծումներով, կատարելագործված կառուցվածքով և բարձր արդյունավետությամբ։
Շեշտում են՝ դրանք չեն զիջում, իսկ մի շարք ցուցանիշներով գերազանցում են հրապարակումներում նշված համակարգերին ինչպես որակական, այնպես էլ գործառութային հնարավորությունների առումով։
«Հարկ ենք համարում նշել, որ անօդաչու թռչող սարքերի կոնցեպտների կամ կառուցվածքային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող դիտարկվել որպես նմանակում կամ կրկնօրինակում։ Ավիացիոն և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համընդհանուր ինժեներական մոտեցումներ և աերոդինամիկական լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված են որպես արդյունավետ կառուցվածքային սկզբունքներ»,- նշում են Davaro-ում։
Ավելի վաղ իսրայելական
Globes պարբերականը գրել էր, որ հայկական Dragonfly 3 անօդաչու թռչող սարքի ստեղծման ժամանակ օգտագործված տեխնոլոգիաները, հավանաբար, ստացվել են հնդկական կողմից՝ Հնդկաստանի հետ IAI ընկերության (Harop ԱԹՍ արտադրող) համագործակցության արդյունքում, ինչն առաջացրել է Իսրայելի դաշնակից Ադրբեջանի դժգոհությունը: