https://arm.sputniknews.ru/20260216/hajastanum-derevs-vagh-e-khvosel-mijukajin-tapvonneric-mesrvop-mesrvopjan-98868992.html
Հայաստանում դեռևս վաղ է խոսել միջուկային թափոններից. Մեսրոպ Մեսրոպյան
Հայաստանում դեռևս վաղ է խոսել միջուկային թափոններից. Մեսրոպ Մեսրոպյան
Sputnik Արմենիա
ՀԾԿՀ նախագահի խոսքով` ատոմակայանում օգագործված միջուկային թափոնները ՀՀ–ն հետագայում հնարավորություն ունի բարձր գնով վաճառելու։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T16:25+0400
2026-02-16T16:25+0400
2026-02-16T16:25+0400
մեսրոպ մեսրոպյան
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
ատոմակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/1534/68/15346874_0:156:1500:1000_1920x0_80_0_0_3d68b81e0d5822cfb705d54f1b3c8b91.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայաստանում դեռևս վաղ է խոսել միջուկային թափոններից։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։Մեսրոպյանի խոսքով՝ ՀՀ–ում ոչ թե միջուկային թափոն է, այլ ապագա թանկարժեք վառելիք։ Ըստ նրա՝ եթե Հայաստանն անգամ այն չօգտագործի` չունենալով համապատասխան տիպի ատոմակայան, ապա բավականին բարձր գնով կարող է վաճառել այլ երկրների։Հավելենք, որ Մեծամորի ատոմակայանը 2026 թվականին պետք է պլանային վերանորոգման կանգնի 150 օր` մոտ հինգ ամիս, քանի որ մեկնարկում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը (2026-36 ժամանակահատվածի համար)։ Առաջին փուլը (2016-26) շուտով կավարտվի։Հայկական ատոմային էլեկտրակայանը միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Հիմնադրվել է 1969 թվականին, սկսել է գործել 1976–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1534/68/15346874_120:0:1453:1000_1920x0_80_0_0_7fcf8d4ffc676fb70ecd5b24586d2c9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեսրոպ մեսրոպյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), ատոմակայան
մեսրոպ մեսրոպյան, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), ատոմակայան
Հայաստանում դեռևս վաղ է խոսել միջուկային թափոններից. Մեսրոպ Մեսրոպյան
ՀԾԿՀ նախագահի խոսքով` ատոմակայանում օգագործված միջուկային թափոնները ՀՀ–ն հետագայում հնարավորություն ունի բարձր գնով վաճառելու։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայաստանում դեռևս վաղ է խոսել միջուկային թափոններից։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Տեղեկացնեմ նաև, որ անկախությունից հետո գործող ատոմակայանում տարիներ շարունակ կառուցել ենք սառը պահեստարան, և օգտագործված միջուկային վառելիքը մենք տեղափոխում ենք պահեստարան՝ պահպանման։ Մեզ քննադատում են, որ մեր երկիրը կեղտոտում ենք, թունավորում ենք, բայց դա սխալ մոտեցում է, որովհետև այդ օգտագործված միջուկային վառելիքն ապագայի վառելիք է նոր տիպի միջուկային կայանների համար»,– ասաց նա։
Մեսրոպյանի խոսքով՝ ՀՀ–ում ոչ թե միջուկային թափոն է, այլ ապագա թանկարժեք վառելիք։ Ըստ նրա՝ եթե Հայաստանն անգամ այն չօգտագործի` չունենալով համապատասխան տիպի ատոմակայան, ապա բավականին բարձր գնով կարող է վաճառել այլ երկրների։
Հավելենք, որ Մեծամորի ատոմակայանը 2026 թվականին պետք է պլանային վերանորոգման կանգնի 150 օր` մոտ հինգ ամիս, քանի որ մեկնարկում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը (2026-36 ժամանակահատվածի համար)։ Առաջին փուլը (2016-26) շուտով կավարտվի։
Հայկական ատոմային էլեկտրակայանը միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Հիմնադրվել է 1969 թվականին, սկսել է գործել 1976–ին։