https://arm.sputniknews.ru/20260216/garegin-erkrvordy-hvordvorum-e-apashkharel-na-ugherdz-e-hghel-mets-pahqi-kapakcutjamb-98849130.html
Գարեգին Երկրորդը հորդորում է ապաշխարել. նա ուղերձ է հղել Մեծ պահքի կապակցությամբ
Գարեգին Երկրորդը հորդորում է ապաշխարել. նա ուղերձ է հղել Մեծ պահքի կապակցությամբ
Sputnik Արմենիա
Ամենայն հայոց կաթողիկոսը դիմում է Աստծուն, որ խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում։ 16.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-16T12:26+0400
2026-02-16T12:26+0400
2026-02-16T12:34+0400
հայաստան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
պահք
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98175203_0:115:1600:1015_1920x0_80_0_0_d4728ba4174e1d055904011b4707f6b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մեծ պահքի ժամանակահատվածը լավ առիթ է ապաշխարելու համար։ Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` ուղերձ հղելով Մեծ պահքի կապակցությամբ։Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն: Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 5-ին:«Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որի միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնությանն ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր Մայր եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ»,– ասված է կաթողիկոսի ուղերձում։Մայր աթոռը դատապարտում է կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումըՆա հորդորել է աղոթել միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման և ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքի համար։«Որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով և շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Թող Բարձրյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում, և բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեր Սուրբ եկեղեցին. Ամեն»,– եզրափակել է Գարեգին Երկրորդը։Հիշեցնենք` ՀՀ դատախազությունը կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98175203_48:0:1553:1129_1920x0_80_0_0_ff406c00d600411c7576202ae8074303.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պահք, եկեղեցի
հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պահք, եկեղեցի
Գարեգին Երկրորդը հորդորում է ապաշխարել. նա ուղերձ է հղել Մեծ պահքի կապակցությամբ
12:26 16.02.2026 (Թարմացված է: 12:34 16.02.2026) Ամենայն հայոց կաթողիկոսը դիմում է Աստծուն, որ խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Մեծ պահքի ժամանակահատվածը լավ առիթ է ապաշխարելու համար։ Այս մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը`
ուղերձ հղելով Մեծ պահքի կապակցությամբ։
Այսօրվանից սկսվում է Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն: Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Այս տարի Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 5-ին:
«Սիրելիներ, մեր օրերում, երբ ազգային ու հայրենական կյանքի խնդիրների, մեր Սուրբ եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որի միջոցով հաշտվեցինք Աստծո հետ։ Ապրենք ազգի ու հայրենիքի նկատմամբ ամենայն նվիրումով, մեր ինքնությանն ու սրբազան արժեքների հանդեպ անբեկանելի նախանձախնդրությամբ, մեր Մայր եկեղեցուն հավատարիմ մնալու հաստատակամությամբ»,– ասված է կաթողիկոսի ուղերձում։
Նա հորդորել է աղոթել միասին, որ պահեցողության խորհրդավոր այս ժամանակամիջոցը համընդհանուր զղջման և ապաշխարության գեղեցիկ առիթ լինի ամենքի համար։
«Որպեսզի մեր սխալներն ու թերությունները գիտակցելով և շտկելով կարողանանք միասնաբար հաղթահարել բոլոր նեղություններն ու դժվարությունները։ Թող Բարձրյալն Աստված խաղաղություն հաստատի աշխարհում, մեր հայրենիքում ու մեր սրտերում, և բարօրության ու շինության մեջ պահի ու պահպանի մեր ազգը, մեր պետությունն ու մեր Սուրբ եկեղեցին. Ամեն»,– եզրափակել է Գարեգին Երկրորդը։
Հիշեցնենք` ՀՀ դատախազությունը կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: