https://arm.sputniknews.ru/20260215/ajsor-haj-araqelakan-ekeghecin-nshum-e-bun-barekendany-mets-pahqn-e-sksvum-98820590.html
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը. Մեծ պահքն է սկսվում
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը. Մեծ պահքն է սկսվում
Sputnik Արմենիա
Բուն Բարեկենդանը նշվում է Մեծ Պահքին նախորդող օրը։ 15.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-15T09:57+0400
2026-02-15T09:57+0400
2026-02-15T09:59+0400
բարեկենդան
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
պահք
https://cdn.am.sputniknews.ru/img/653/01/6530176_0:0:1600:901_1920x0_80_0_0_ff271b30cdc5519b8c50e0f0865383ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդան տոնը, որը նախորդում է Մեծ Պահքին։ Բարեկենդանը ուրախության և զվարճանքի տոն է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:Այսօր ընդունված է փախլավա բաժանել, յուղ ու բրնձով պատրաստած փլավ ուտել և հիմնականում էլի ոչ մսային կերակուրներ` քաղցր ու յուղոտ գաթաներ ճաշակել։Բարեկենդանի ժամանակ ժողովուրդը ծաղրում էր վատ թագավորներին, դատավորներին, նաև կեղծ հարսանիք էին կազմակերպում` տղային հագցնում էին աղջկա շորեր, աղջկան` տղայի շորեր, ու պսակում էին իրար հետ։ Այսինքն` սուտը, կեղծիքը ցուցադրելով` ժողովրդին քարոզում էին 49-օրյա ապաշխարանքի ընթացքում փորձել ճիշտ ապրել։Իսկ արդեն կեսգիշերին գալիս էր Պաս պապին կամ Ակլատիզը և ազդարարում Մեծ պահքի սկիզբը, որը ձգվում էր 49 օր։ Այս շաբաթներին քրիստոնյաներն իրենց նվիրում էին Աստծուն, ապաշխարում։Ըստ ավանդույթի` Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Պաս պապը` արական տիրապետության և Պաս օրերի շրջանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/653/01/6530176_81:0:1501:1065_1920x0_80_0_0_7bdedc88f0d5359c780bd6f1a263c226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բարեկենդան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, պահք
բարեկենդան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, պահք
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը. Մեծ պահքն է սկսվում
09:57 15.02.2026 (Թարմացված է: 09:59 15.02.2026) Բուն Բարեկենդանը նշվում է Մեծ Պահքին նախորդող օրը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդան տոնը, որը նախորդում է Մեծ Պահքին։ Բարեկենդանը ուրախության և զվարճանքի տոն է։ Այն հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Այսօր ընդունված է փախլավա բաժանել, յուղ ու բրնձով պատրաստած փլավ ուտել և հիմնականում էլի ոչ մսային կերակուրներ` քաղցր ու յուղոտ գաթաներ ճաշակել։
Բուն Բարեկենդանը, բացի խրախճանքից ու կերուխումից, նաև ազատության օր էր: Երեկոյան, երբ խնջույքից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր, և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի:
Բարեկենդանի ժամանակ ժողովուրդը ծաղրում էր վատ թագավորներին, դատավորներին, նաև կեղծ հարսանիք էին կազմակերպում` տղային հագցնում էին աղջկա շորեր, աղջկան` տղայի շորեր, ու պսակում էին իրար հետ։ Այսինքն` սուտը, կեղծիքը ցուցադրելով` ժողովրդին քարոզում էին 49-օրյա ապաշխարանքի ընթացքում փորձել ճիշտ ապրել։
Իսկ արդեն կեսգիշերին գալիս էր Պաս պապին կամ Ակլատիզը և ազդարարում Մեծ պահքի սկիզբը, որը ձգվում էր 49 օր։ Այս շաբաթներին քրիստոնյաներն իրենց նվիրում էին Աստծուն, ապաշխարում։
Ըստ ավանդույթի` Ուտիս տատը խորհրդանշում է կնոջ տիրապետության շրջանը՝ ուտիս օրերը, իսկ Պաս պապը` արական տիրապետության և Պաս օրերի շրջանը: