https://arm.sputniknews.ru/20260215/1-tarva-yntacqum-mankakan-qaghckeghi-depqeri-tivy-hajastanum-krknaki-atshel-e-98822482.html
1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է
1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է
Sputnik Արմենիա
2024 թ–ին կյանքում առաջին անգամ քաղցկեղ է հայտնաբերվել 133 անչափահասի մոտ. 69-ը` տղա, 64-ը` աղջիկ։ 15.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-15T11:42+0400
2026-02-15T11:42+0400
2026-02-15T11:42+0400
քաղցկեղ
երեխա
վիճակագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0c/85719735_0:83:1600:983_1920x0_80_0_0_35537d7c0519ab07bab895e51a4076ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. 2024թ-ին 2023-ի համեմատ Հայաստանում կրկնակի անգամ աճել է մանկական քաղցկեղների թիվը։ Այս մասին է վկայում «Հերացի» վերլուծական կենտրոնի կատարած հետազոտությունները։Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին։ Այս տարվա թեման է «Ազդեցության ցուցադրում. մարտահրավերից դեպի փոփոխություն»։Դեպքերի ավելացման թիվն ավելի շատ է 15-17 տարեկանների խմբում։ 2010 թվականին արձանագրված դեպքերի ցուցանիշը, 100.000 բնակչի հաշվով, կազմել է 46.0, իսկ 2024թ.-ին ցուցանիշը եղել է 146.0, որը 3 անգամ գերազանցում է 2010թ.-ի ցուցանիշին:0-14 տարեկանների դեպքում` 2023 թ.-ին ախտորոշված չարորակ նորագոյացությունների ցուցանիշը եղել է 8.7, 2024 թ.-ին այն դարձել է 18.7։ Համեմատության համար նշվում է նաև, որ որ 2010թ.-ին ցուցանիշը եղել է 9.8։2024 թվականին կյանքում առաջին անգամ ՉՆ ախտորոշվել է մինչև 18 տարեկան 133 անձի մոտ, որից 69-ը տղաներ են, 64-ը` աղջիկներ։Հետազոտությունում անդրադարձ է կատարվում նար վաղ ախտորոշման կարևորության մասին։ Նշվում է, որ ամեն օր ավելի քան 1000 երեխաների մոտ քաղցկեղ է ախտորոշվում։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում ապրող երեխաների ավելի քան 80%-ը հաղթահարում է հիվանդությունը, ցածր և միջին եկամուտ ունեցող շատ երկրներում՝ այդ թիվը 30%-ից պակաս է։Ի դեպ, 2018 թվականի սեպտեմբերին ԱՀԿ-ն հայտարարել էր նոր ջանքերի՝ ԱՀԿ մանկական քաղցկեղի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության մասին, որի նպատակն է մինչև 2030 թվականը հասնել քաղցկեղով հիվանդ երեխաների առնվազն 60% ապրելիության մակարդակի` այդպիսով փրկելով ևս մեկ միլիոն կյանք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/0c/85719735_90:0:1510:1065_1920x0_80_0_0_21a4430e3804de4a6d06c36395d0bfe5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղցկեղ, երեխա, վիճակագրություն
քաղցկեղ, երեխա, վիճակագրություն
1 տարվա ընթացքում մանկական քաղցկեղի դեպքերի թիվը Հայաստանում կրկնակի աճել է
2024 թ–ին կյանքում առաջին անգամ քաղցկեղ է հայտնաբերվել 133 անչափահասի մոտ. 69-ը` տղա, 64-ը` աղջիկ։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. 2024թ-ին 2023-ի համեմատ Հայաստանում կրկնակի անգամ աճել է մանկական քաղցկեղների թիվը։ Այս մասին է վկայում
«Հերացի» վերլուծական կենտրոնի կատարած հետազոտությունները։
Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է ամեն տարի փետրվարի 15-ին։ Այս տարվա թեման է «Ազդեցության ցուցադրում. մարտահրավերից դեպի փոփոխություն»։
Դեպքերի ավելացման թիվն ավելի շատ է 15-17 տարեկանների խմբում։ 2010 թվականին արձանագրված դեպքերի ցուցանիշը, 100.000 բնակչի հաշվով, կազմել է 46.0, իսկ 2024թ.-ին ցուցանիշը եղել է 146.0, որը 3 անգամ գերազանցում է 2010թ.-ի ցուցանիշին:
0-14 տարեկանների դեպքում` 2023 թ.-ին ախտորոշված չարորակ նորագոյացությունների ցուցանիշը եղել է 8.7, 2024 թ.-ին այն դարձել է 18.7։ Համեմատության համար նշվում է նաև, որ որ 2010թ.-ին ցուցանիշը եղել է 9.8։
2024 թվականին կյանքում առաջին անգամ ՉՆ ախտորոշվել է մինչև 18 տարեկան 133 անձի մոտ, որից 69-ը տղաներ են, 64-ը` աղջիկներ։
«Իգական սեռի երեխաների մոտ առավել տարածված են եղել քաղցկեղի հետևյալ տեսակները` կրծքագեղձի, ձվարանի, լյարդի և ներլյարդային ուղիների, իսկ արական սեռի մոտ` շագանակագեղձի, շնչուղիների, բրոնխների, թոքի և լյարդի ու ներլյարդային ուղիների»,– նշված է հետազոտությունում։
Հետազոտությունում անդրադարձ է կատարվում նար վաղ ախտորոշման կարևորության մասին։ Նշվում է, որ ամեն օր ավելի քան 1000 երեխաների մոտ քաղցկեղ է ախտորոշվում։ Բարձր եկամուտ ունեցող երկրներում ապրող երեխաների ավելի քան 80%-ը հաղթահարում է հիվանդությունը, ցածր և միջին եկամուտ ունեցող շատ երկրներում՝ այդ թիվը 30%-ից պակաս է։
Ի դեպ, 2018 թվականի սեպտեմբերին ԱՀԿ-ն հայտարարել էր նոր ջանքերի՝ ԱՀԿ մանկական քաղցկեղի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության մասին, որի նպատակն է մինչև 2030 թվականը հասնել քաղցկեղով հիվանդ երեխաների առնվազն 60% ապրելիության մակարդակի` այդպիսով փրկելով ևս մեկ միլիոն կյանք: