https://arm.sputniknews.ru/20260214/ukrainakan-zinuzhy-hardzakvel-e-lzhhi-avani-vra-viravvorner-kan-tasnjak-tner-en-vnasvel-98815578.html
Ուկրաինական զինուժը հարձակվել է ԼԺՀ–ի ավանի վրա. վիրավորներ կան, տասնյակ տներ են վնասվել
Ուկրաինական զինուժը հարձակվել է ԼԺՀ–ի ավանի վրա. վիրավորներ կան, տասնյակ տներ են վնասվել
Sputnik Արմենիա
Շրջանում օպերատիվ շտաբ է տեղակայվել, բոլոր ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ։ 14.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-14T19:41+0400
2026-02-14T19:41+0400
2026-02-14T19:42+0400
լուգանսկ
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50023190_0:0:3119:1754_1920x0_80_0_0_ba5b7fb13d267cd36bb792d5e530ea55.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ցենտրալնի ավանի վրա ուկրաինական զինուժի հարձակումից հետո 15 մարդ է դիմել բուժօգնության, 4–ը ծանր վիճակում են։ Տեղեկությունը հայտնել է ԼԺՀ–ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:«Ուկրաինայի զինված ուժերի մի քանի անօդաչու թռչող սարքեր այսօր գրոհել են Ցենտրալնի ավանը։ .. Ցավոք, կան վիրավորներ։ Բժիշկների օգնությանն է դիմել 15 մարդ, Նրանցից չորսի վիճակը ծանր է։ Վնասվել են տասնյակ բնակելի տներ, դպրոցի, ավանային խորհրդի և փոստային բաժանմունքի շենքերը»,– ասել է Պասեչնիկը։Նա հավելել է, որ մունիցիպալ շրջանում օպերատիվ շտաբ է տեղակայվել, բոլոր ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ:«Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ ԼԺՀ-ի քննչական վարչության քննիչները արձանագրում են թշնամու հարվածների հետևանքները», - նշել է Պասեչնիկը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
լուգանսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/13/50023190_101:0:2832:2048_1920x0_80_0_0_cf59fa73e7751c25eb2f710c459ec4aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուգանսկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
լուգանսկ, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինական զինուժը հարձակվել է ԼԺՀ–ի ավանի վրա. վիրավորներ կան, տասնյակ տներ են վնասվել
19:41 14.02.2026 (Թարմացված է: 19:42 14.02.2026) Շրջանում օպերատիվ շտաբ է տեղակայվել, բոլոր ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ցենտրալնի ավանի վրա ուկրաինական զինուժի հարձակումից հետո 15 մարդ է դիմել բուժօգնության, 4–ը ծանր վիճակում են։ Տեղեկությունը հայտնել է ԼԺՀ–ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:
«Ուկրաինայի զինված ուժերի մի քանի անօդաչու թռչող սարքեր այսօր գրոհել են Ցենտրալնի ավանը։ .. Ցավոք, կան վիրավորներ։ Բժիշկների օգնությանն է դիմել 15 մարդ, Նրանցից չորսի վիճակը ծանր է։ Վնասվել են տասնյակ բնակելի տներ, դպրոցի, ավանային խորհրդի և փոստային բաժանմունքի շենքերը»,– ասել է Պասեչնիկը։
Նա հավելել է, որ մունիցիպալ շրջանում օպերատիվ շտաբ է տեղակայվել, բոլոր ծառայությունները զբաղվում են հետևանքների վերացմամբ:
«Ռուսաստանի քննչական կոմիտեի՝ ԼԺՀ-ի քննչական վարչության քննիչները արձանագրում են թշնամու հարվածների հետևանքները», - նշել է Պասեչնիկը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։