00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:12
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ի և Կիևի համար համաձայնագրի ընդունելի տարբերակ դեռ չի գտնվել, բայց առաջընթաց կա. Ռուբիո

© AP Photo / Jose Luis MaganaՄարկո Ռուբիո
Մարկո Ռուբիո - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ պետքարտուղարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել հակամարտության կարգավորման այնպիսի պայմանների հասնելու ուղղությամբ, որոնք կբավարարեն և՛ Մոսկվային, և՛ Կիևին։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի համար համաձայնագրի ընդունելի պարամետրեր գտնելը դեռևս դժվար է, բայց կողմերն արդեն որոշակի առաջընթաց են գրանցել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։
«Ես կասեի, որ դժվար է հասնել դրան (Ռուսաստանի և Ուկրաինայի համար կարգավորման ընդունելի պայմաններին. խմբ.)», – ասել է նա համաժողովի մասնակիցներին:
Այդուհանդերձ, Ռուբիոյի խոսքով, բանակցությունների փուլերի շնորհիվ արդեն հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման ճանապարհին։
ԱՄՆ-ն կարծում է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը պետք է լինի արդար և կայուն: Ինչպես նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ուկրաինայում հակամարտության կարգավորման այնպիսի պայմանների հասնելու ուղղությամբ, որոնք կբավարարեն և՛ Մոսկվային, և՛ Կիևին:
Միևնույն ժամանակ, ինչպես խոստովանել է Ռուբիոն, մնացած վիճելի հարցերը ամենաբարդ խնդիրներն են, դրանց շուրջ աշխատանքը շարունակվում է:
Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի հարցով հաջորդ հանդիպման մասնակիցների կազմը կարող է տարբերվել նախորդից:
Փետրվարի 13-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա փետրվարի 17-18-ը Ժնևում:
Հիշեցնենք` փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում կայացել էր Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում։ Երկու հանդիպումն էլ փակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։
Հայտնի են Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը
Լրահոս
0