https://arm.sputniknews.ru/20260214/alievy-haj-gerinerin-anvanum-e-nacist-hhn-khvosum-e-khaghaghutjan-masin-tandiljan-98810905.html
Ալիևը հայ գերիներին անվանում է «նացիստ», ՀՀ–ն խոսում է «խաղաղության» մասին. Թանդիլյան
Ալիևը հայ գերիներին անվանում է «նացիստ», ՀՀ–ն խոսում է «խաղաղության» մասին. Թանդիլյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր գործչի խոսքով` Ալիևը, հայ գերիներին նացիստ անվանելով, քողարկում է Արցախի դեմ կատարված հանցագործությունները։ 14.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-14T16:42+0400
2026-02-14T16:42+0400
2026-02-14T16:42+0400
հայաստան
ադրբեջան
գերի
մանե թանդիլյան
խաղաղություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86962725_0:0:1600:900_1920x0_80_0_0_6ef2b1c5a7228b82a262b014b2af66ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր-նախագահ Մանե Թանդիլյանը Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հայտարարությունից հետո քննադատել է Հայաստանի իշխանությանը։ Նա գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։Ալիևը «France 24»-ին տված հարցազրույցում Արցախի գերեվարված առաջնորդներին և Բաքվի բանտում գտնվող մյուս հայերին համեմատել է նացիստների հետ:Թանդիլյանն ընդգծել է` հայ գերիները նացիստ չեն, նրանք իրենց հայրենիքում ապրող և արարող մարդիկ էին՝ զինվորներ, քաղաքացիական անձինք, պաշտոնյաներ, որոնք ծնվել, ապրել ու աշխատել են Արցախում՝ իրենց տներում, իրենց հողում։Թանդիլյանը շեշտել է, որ Բաքվի բանտերում պահվող հայերը որևէ մեկի երկիր չեն ներխուժել ու օկուպացրել, այլ ժողովուրդների չեն ոչնչացրել։«Այս պարագայում «նացիստ» բառն օգտագործվում է մեկ նպատակի համար՝ արդարացնել արցախցիների բռնագաղթն իրենց հայրենիքից, օրինականացնել էթնիկ զտումը և լռեցնել միջազգային հանրության խղճի վերջին մնացորդները։ Երբ Ալիևը հայերին համեմատում է ֆաշիստների հետ, նա փաստացի փորձում է պատմական հանցագործության լեզվով ծածկել իր իսկ ռեժիմի իրականացրած հանցագործությունները՝ շրջափակում, սովամահության հասցնող քաղաքականություն, ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության ահաբեկում, բռնի տեղահանում, էթնիկ զտում»,– նշել է Թանդիլյանը։Ընդդիմադիր գործչի խոսքով` ցավալին Հայաստանի իշխանության լռություն է։«Երբ հայ գերիներին անվանում են «նացիստ», իսկ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել «խաղաղության օրակարգից», երբ Բաքուն համեմատում է հայերին մարդկության դեմ հանցագործների հետ, իսկ Հայաստանը համաձայնում է միջազգային հայցերից հրաժարվելու գաղափարին, սա դիվանագիտություն չէ։ Սա ինքնազրկում է»,– նշել է նա։Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/14/86962725_161:0:1361:900_1920x0_80_0_0_5152123ec69ad5252939adcfb762ad57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, գերի, մանե թանդիլյան, խաղաղություն
հայաստան, ադրբեջան, գերի, մանե թանդիլյան, խաղաղություն
Ալիևը հայ գերիներին անվանում է «նացիստ», ՀՀ–ն խոսում է «խաղաղության» մասին. Թանդիլյան
Ընդդիմադիր գործչի խոսքով` Ալիևը, հայ գերիներին նացիստ անվանելով, քողարկում է Արցախի դեմ կատարված հանցագործությունները։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր-նախագահ Մանե Թանդիլյանը Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հայտարարությունից հետո քննադատել է Հայաստանի իշխանությանը։ Նա գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Ալիևը «France 24»-ին տված հարցազրույցում Արցախի գերեվարված առաջնորդներին և Բաքվի բանտում գտնվող մյուս հայերին համեմատել է նացիստների հետ:
Թանդիլյանն ընդգծել է` հայ գերիները նացիստ չեն, նրանք իրենց հայրենիքում ապրող և արարող մարդիկ էին՝ զինվորներ, քաղաքացիական անձինք, պաշտոնյաներ, որոնք ծնվել, ապրել ու աշխատել են Արցախում՝ իրենց տներում, իրենց հողում։
«Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես հռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումները, ապօրինի բանտարկությունները և մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները»,– գրել է նա։
Թանդիլյանը շեշտել է, որ Բաքվի բանտերում պահվող հայերը որևէ մեկի երկիր չեն ներխուժել ու օկուպացրել, այլ ժողովուրդների չեն ոչնչացրել։
«Այս պարագայում «նացիստ» բառն օգտագործվում է մեկ նպատակի համար՝ արդարացնել արցախցիների բռնագաղթն իրենց հայրենիքից, օրինականացնել էթնիկ զտումը և լռեցնել միջազգային հանրության խղճի վերջին մնացորդները։ Երբ Ալիևը հայերին համեմատում է ֆաշիստների հետ, նա փաստացի փորձում է պատմական հանցագործության լեզվով ծածկել իր իսկ ռեժիմի իրականացրած հանցագործությունները՝ շրջափակում, սովամահության հասցնող քաղաքականություն, ռազմական հանցագործություններ, խաղաղ բնակչության ահաբեկում, բռնի տեղահանում, էթնիկ զտում»,– նշել է Թանդիլյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով` ցավալին Հայաստանի իշխանության լռություն է։
«Երբ հայ գերիներին անվանում են «նացիստ», իսկ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել «խաղաղության օրակարգից», երբ Բաքուն համեմատում է հայերին մարդկության դեմ հանցագործների հետ, իսկ Հայաստանը համաձայնում է միջազգային հայցերից հրաժարվելու գաղափարին, սա դիվանագիտություն չէ։ Սա ինքնազրկում է»,– նշել է նա։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։ Այն արդեն ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին
հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս
ցմահ ազատազրկում է պահանջել։