https://arm.sputniknews.ru/20260214/alergiaji-sezvonn-ajs-tari-karvogh-e-aveli-shut-sksvel-gitnakanner-98810345.html
Ալերգիայի սեզոնը կարող է ավելի շուտ սկսվել. գիտնականներ
Ալերգիայի սեզոնը կարող է ավելի շուտ սկսվել. գիտնականներ
Sputnik Արմենիա
Մասնագետները պարզաբանել են` ինչով է պայմանավորված իրավիճակի փոփոխությունը։ 14.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-14T16:05+0400
2026-02-14T16:05+0400
2026-02-14T16:10+0400
ալերգիա
գիտնական
ծառ
https://cdn.am.sputniknews.ru/img/2252/87/22528772_0:0:1600:901_1920x0_80_0_0_6e8157eabb1df2648412498b9e828ee2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ծաղկափոշու սեզոնը կարող է սովորականից շուտ սկսվել կլիմայական փոփոխությունների պատճառով, որոնք փոխում են բույսերի ծաղկման ժամկետները։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել են Վիեննայի բժշկական համալսարանին կից գործող «Pollenservice Wien»-ի (ծաղկափոշու մոնիտորինգի և կանխատեսման ծառայություն) հետազոտողներ Կատարինա և Մաքսիմիլիան Բաստլները։Նրանց խոսքով՝ վերջին տարիներին իրավիճակը փոխվել է. բույսերը սկսում են ավելի շուտ ծաղկել։ Ինտենսիվությունը տատանվում է, տևողությունը կրճատվում է, քանի որ ավելի բարձր միջին ջերմաստիճաններում ծաղկումն ավելի արագ է ընթանում:Բացի այդ, խոշոր քաղաքներում ծաղկումը կարող է սկսվել նույնիսկ ավելի վաղ, քան արվարձաններում (այսպես կոչված «քաղաքային ջերմային կղզու» ազդեցության պատճառով, երբ օդի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան արվարձաններում): Գործակալության զրուցակիցների խոսքով ՝ լաստենին, օրինակ, տաքացման ֆոնին ավելի ակտիվ է ծաղկում, և Եվրոպայում նրա ծաղկափոշու կոնցենտրացիան միջինում աճում է: Միևնույն ժամանակ սովորական օշինդրը, ընդհակառակը, ավելի քիչ ծաղկափոշի է տալիս, և այս բույսի սեզոնները թուլանում են:«Որոշիչ գործոնը ոչ միայն ջերմաստիճանն է, այլև սեզոնից առաջ և ընթացքում գրանցված տեղումների քանակը։ Երկարատև անձրևները կանխում են ծաղկափոշու արտանետումը և այն դուրս են հանում օդից», - բացատրել է Մաքսիմիլիան Բաստլը:«Pollenservice Wien»-ի մասնագետները պարբերաբար չափում են փոշու կոնցենտրացիան և հետևում բույսերի ծաղկմանը։Սովորական բարձը կարող է ալերգիայի պատճառ դառնալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2252/87/22528772_55:0:1479:1068_1920x0_80_0_0_79d7cf0ce81c4b963b8322583cc130d2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալերգիա, գիտնական, ծառ
Ալերգիայի սեզոնը կարող է ավելի շուտ սկսվել. գիտնականներ
16:05 14.02.2026 (Թարմացված է: 16:10 14.02.2026) Մասնագետները պարզաբանել են` ինչով է պայմանավորված իրավիճակի փոփոխությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ծաղկափոշու սեզոնը կարող է սովորականից շուտ սկսվել կլիմայական փոփոխությունների պատճառով, որոնք փոխում են բույսերի ծաղկման ժամկետները։
ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել են Վիեննայի բժշկական համալսարանին կից գործող «Pollenservice Wien»-ի (ծաղկափոշու մոնիտորինգի և կանխատեսման ծառայություն) հետազոտողներ Կատարինա և Մաքսիմիլիան Բաստլները։
Նրանց խոսքով՝ վերջին տարիներին իրավիճակը փոխվել է. բույսերը սկսում են ավելի շուտ ծաղկել։ Ինտենսիվությունը տատանվում է, տևողությունը կրճատվում է, քանի որ ավելի բարձր միջին ջերմաստիճաններում ծաղկումն ավելի արագ է ընթանում:
«Մեղմ ձմեռները ևկլիմայական փոփոխությունները էապես ազդում են ծաղկափոշու սեզոնի վրա։ Վաղ ծաղկող բույսերը ավելի շուտ են ծաղկման ազդանշան ստանում ևծաղկում, ինչը երկարացնում է ծաղկափոշու ընդհանուր սեզոնը: Եթե հաշվի առնենք հիմնական ալերգենները, ապա հիմա դրանք «ընդգրկում» են գրեթե ամբողջ տարին՝ մոտ 10 ամիս», – պարզաբանել են մասնագետները։
Բացի այդ, խոշոր քաղաքներում ծաղկումը կարող է սկսվել նույնիսկ ավելի վաղ, քան արվարձաններում (այսպես կոչված «քաղաքային ջերմային կղզու» ազդեցության պատճառով, երբ օդի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան արվարձաններում):
Գործակալության զրուցակիցների խոսքով ՝ լաստենին, օրինակ, տաքացման ֆոնին ավելի ակտիվ է ծաղկում, և Եվրոպայում նրա ծաղկափոշու կոնցենտրացիան միջինում աճում է: Միևնույն ժամանակ սովորական օշինդրը, ընդհակառակը, ավելի քիչ ծաղկափոշի է տալիս, և այս բույսի սեզոնները թուլանում են:
«Որոշիչ գործոնը ոչ միայն ջերմաստիճանն է, այլև սեզոնից առաջ և ընթացքում գրանցված տեղումների քանակը։ Երկարատև անձրևները կանխում են ծաղկափոշու արտանետումը և այն դուրս են հանում օդից», - բացատրել է Մաքսիմիլիան Բաստլը:
«Pollenservice Wien»-ի մասնագետները պարբերաբար չափում են փոշու կոնցենտրացիան և հետևում բույսերի ծաղկմանը։