https://arm.sputniknews.ru/20260213/turqiaji-alaniaji-shrjanneric-meki-bnakichnerin-hvordvorel-en-shtap-tarhanvel-98787856.html
Թուրքիայի Ալանիայի շրջաններից մեկի բնակիչներին հորդորել են շտապ տարհանվել
Թուրքիայի Ալանիայի շրջաններից մեկի բնակիչներին հորդորել են շտապ տարհանվել
Sputnik Արմենիա
Մի շարք շրջաններում ավտոմեքենաների մուտքի սահմանափակումներ են մտցվել։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T19:05+0400
2026-02-13T19:05+0400
2026-02-13T19:06+0400
թուրքիա
ջրհեղեղ
տարհանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98787422_0:161:3068:1887_1920x0_80_0_0_6a092d7df3e81c3dc5ea41bd6845bee9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ջրհեղեղի վտանգի պատճառով Ալանիա հանգստավայրի մոտ գտնվող Դիմ գետի մերձակա շրջանների բնակիչներին հորդորել են շտապ տարհանվել: Տեղեկությունը հայտնում է «Yeni Alanya» թերթը։Ալանիայում հորդառատ անձրևների հետևանքով ջրի մակարդակը Դիմ գետում և ջրամբարներում կտրուկ բարձրացել է: Ջրի հզոր հոսքի պատճառով գետի ափին գտնվող մի քանի ռեստորաններ արդեն վնասվել են:Սաստիկ քամու և տեղատարափ անձրևների պատճառով օդերևութաբանները Թուրքիայի 81 նահանգներից 49-ում վտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98787422_169:0:2900:2048_1920x0_80_0_0_87596250a9f829a0eb24baa410dc9ba4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ջրհեղեղ, տարհանում
թուրքիա, ջրհեղեղ, տարհանում
Թուրքիայի Ալանիայի շրջաններից մեկի բնակիչներին հորդորել են շտապ տարհանվել
19:05 13.02.2026 (Թարմացված է: 19:06 13.02.2026) Մի շարք շրջաններում ավտոմեքենաների մուտքի սահմանափակումներ են մտցվել։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Թուրքիայում ջրհեղեղի վտանգի պատճառով Ալանիա հանգստավայրի մոտ գտնվող Դիմ գետի մերձակա շրջանների բնակիչներին հորդորել են շտապ տարհանվել: Տեղեկությունը հայտնում է
«Yeni Alanya» թերթը։
Ալանիայում հորդառատ անձրևների հետևանքով ջրի մակարդակը Դիմ գետում և ջրամբարներում կտրուկ բարձրացել է: Ջրի հզոր հոսքի պատճառով գետի ափին գտնվող մի քանի ռեստորաններ արդեն վնասվել են:
«Հատկապես գետափին գտնվող տների բնակիչներին բարձրախոսով կոչ են անում շտապ լքել առաջին և նկուղային հարկերը։ Մի շարք շրջաններում ավտոմեքենաների մուտքի սահմանափակումներ են մտցվել», - հայտնել է թերթը։
Սաստիկ քամու և տեղատարափ անձրևների պատճառով օդերևութաբանները Թուրքիայի 81 նահանգներից 49-ում վտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել։