https://arm.sputniknews.ru/20260213/rd-gjughatntesutjan-pvokhnakharari-glkhavvorats-patvirakutjuny-ajcelel-e-erevan-98799272.html
ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևան
ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել «Նեմչինովկա» դաշնային հետազոտական կենտրոնի՝ Ռուսաստանի գյուղատնտեսական... 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T20:53+0400
2026-02-13T20:53+0400
2026-02-13T20:53+0400
ռուսաստան
հայաստան
գյուղատնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98798483_0:64:1243:763_1920x0_80_0_0_6f1785b356e8d016a2249bcc3835a647.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել «Նեմչինովկա» դաշնային հետազոտական կենտրոնի՝ Ռուսաստանի գյուղատնտեսական գիտության խոշորագույն գիտամեթոդական կենտրոնի և Ագրոբիոտեխնոլոգիաների հայկական գիտական կենտրոնի միջև։ Տեղեկությունը հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած այցի շրջանակներում:Ըստ մամուլի ծառայության` Երևանում Աֆոնինան հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ: Կողմերը քննարկել են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման, անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդգծվել է նաև պրոֆիլային ուսումնական հաստատությունների գծով ուսանողական փոխանակումների զարգացման, ինչպես նաև միջազգային գիտաժողովներին և մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցության կարևորությունը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98798483_69:0:1172:827_1920x0_80_0_0_93abc0d9cc3d5afb5b6c3f0b266efb8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, գյուղատնտեսություն
ռուսաստան, հայաստան, գյուղատնտեսություն
ՌԴ գյուղատնտեսության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևան
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել «Նեմչինովկա» դաշնային հետազոտական կենտրոնի՝ Ռուսաստանի գյուղատնտեսական գիտության խոշորագույն գիտամեթոդական կենտրոնի և Ագրոբիոտեխնոլոգիաների հայկական գիտական կենտրոնի միջև։ Տեղեկությունը հաղորդում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայությունը:
Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրվել է ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած այցի շրջանակներում:
«ՌԴ պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել «Նեմչինովկա» դաշնային գիտական կենտրոնի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոբիոտեխնոլոգիաների գիտական կենտրոն» մասնաճյուղի միջև», - ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության` Երևանում Աֆոնինան հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ: Կողմերը քննարկել են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման, անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդգծվել է նաև պրոֆիլային ուսումնական հաստատությունների գծով ուսանողական փոխանակումների զարգացման, ինչպես նաև միջազգային գիտաժողովներին և մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցության կարևորությունը: