https://arm.sputniknews.ru/20260213/lrel-en-ev-chen-hajtnel-ng-nakharary-vostikani-kvoghmic-andzin-khvoshtangelu-depqy-nkarelu-masin-98773436.html
Լռել են և չեն հայտնել․ ՆԳ նախարարը՝ ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքը նկարելու մասին
Լռել են և չեն հայտնել․ ՆԳ նախարարը՝ ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքը նկարելու մասին
Sputnik Արմենիա
Նախարարը վստահեցնում է, որ համակարգում խոշտանգման դեպքերը համատարած բնույթ չեն կրում։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T13:39+0400
2026-02-13T13:39+0400
2026-02-13T13:39+0400
հայաստան
ոստիկան
խոշտանգում
ծեծ
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98761605_0:0:1600:901_1920x0_80_0_0_1b2749e0115c78d75e86c45c12dc48a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի վարչությունում օպերլիազորի կողմից քաղաքացուն ծեծելու և հայհոյելու դեպքի քննության շրջանակում կդիտարկվի նաև այն հանգամանքը, թե ով է նկարահանել այդ տեսարանը։ 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։Ինչ վերաբերում է համակարգում խոշտանգման դեպքերին, ապա նախարարը նշեց, որ դրանք համատարած բնույթ չեն կրում։ Նա վստահեցրեց՝ ո՛չ նախանցած տարի, ո՛չ էլ անցած տարի նման դեպքեր չեն գրանցվել։ Սարգսյանի խոսքով՝ համակարգում խոշտանգման դեպքերի առնչությամբ առանձին վարույթներ կան նախաձեռնված, լիազորություններ են կասեցվել և այլն։Հիշեցնենք` լրագրող Սյուզի Բադոյանը փետրվարի 3-ին տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է օպերլիազորը հայհոյում և նվաստացնում մի տղամարդու, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Ավելի ուշ Բադոյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ խոշտանգվող տղամարդը ենթադրյալ հանցագործի հարազատն է, և նրա վրա ճնշում են գործադրում, որպեսզի կասկածյալը ներկայանա։ Ըստ տեղեկությունների` այդ դեպքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, Հայկ Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում): Նրան նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98761605_177:0:1600:1067_1920x0_80_0_0_f2f2d22aab77d13d2a31e1653ab32000.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոստիկան, խոշտանգում, ծեծ, արփինե սարգսյան
հայաստան, ոստիկան, խոշտանգում, ծեծ, արփինե սարգսյան
Լռել են և չեն հայտնել․ ՆԳ նախարարը՝ ոստիկանի կողմից անձին խոշտանգելու դեպքը նկարելու մասին
Նախարարը վստահեցնում է, որ համակարգում խոշտանգման դեպքերը համատարած բնույթ չեն կրում։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևան քաղաքի վարչությունում օպերլիազորի կողմից քաղաքացուն ծեծելու և հայհոյելու դեպքի քննության շրջանակում կդիտարկվի նաև այն հանգամանքը, թե ով է նկարահանել այդ տեսարանը։ 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Այդ հանգամանքը կդիտարկվի նաև քրեական վարույթի շրջանակում։ Գործ ունենք նաև հանցագործության մասին չհայտնելու իրավիճակի հետ։ Ստացվում է, որ նկարող անձն առերևույթ խոշտանգման դեպքի մասին իմացել է ու չի հայտնել իրավապահներին։ Դեպքի առթիվ վարույթը նաև այս հարցին կանդրադառնա»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է համակարգում խոշտանգման դեպքերին, ապա նախարարը նշեց, որ դրանք համատարած բնույթ չեն կրում։ Նա վստահեցրեց՝ ո՛չ նախանցած տարի, ո՛չ էլ անցած տարի նման դեպքեր չեն գրանցվել։ Սարգսյանի խոսքով՝ համակարգում խոշտանգման դեպքերի առնչությամբ առանձին վարույթներ կան նախաձեռնված, լիազորություններ են կասեցվել և այլն։
Հիշեցնենք` լրագրող Սյուզի Բադոյանը փետրվարի 3-ին
տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես է օպերլիազորը հայհոյում և նվաստացնում մի տղամարդու, որը, լրագրողի տեղեկություններով, ենթադրյալ հանցագործի հարազատն է։ Ավելի ուշ Բադոյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ խոշտանգվող տղամարդը ենթադրյալ հանցագործի հարազատն է, և նրա վրա ճնշում են գործադրում, որպեսզի կասկածյալը ներկայանա։ Ըստ տեղեկությունների` այդ դեպքը տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ։
Փետրվարի 5-ին հայտնի դարձավ, Հայկ Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում): Նրան նկատմամբ
խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։