https://arm.sputniknews.ru/20260213/hh-tke-nakharary-atvomakajani-shahagvortsumy-erkaradzgelu-harcy-qnnarkel-e-rd-despani-het-98783579.html
ՀՀ ՏԿԵ նախարարը ատոմակայանի շահագործումը երկարաձգելու հարցը քննարկել է ՌԴ դեսպանի հետ
ՀՀ ՏԿԵ նախարարը ատոմակայանի շահագործումը երկարաձգելու հարցը քննարկել է ՌԴ դեսպանի հետ
Sputnik Արմենիա
ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպման ընթացքում կարևորել են միջտարածաշրջանային համագործակցությունը։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T17:27+0400
2026-02-13T17:27+0400
2026-02-13T17:33+0400
ատոմակայան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98782608_0:107:2048:1259_1920x0_80_0_0_ce170e3e83b4413c47e9f6b471f09443.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հսյտնում է ՀՀ ՏԿԵ նախարարությունը։Ինչպես հայտնել ենք, փետրվարի 11–ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ էլ շարունակել խորացնել համագործակցությունն այդ ուղղությամբ։Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0d/98782608_114:0:1935:1366_1920x0_80_0_0_41e1e4eca94842524dde9f9384226e59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, դեսպան
ատոմակայան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, դեսպան
ՀՀ ՏԿԵ նախարարը ատոմակայանի շահագործումը երկարաձգելու հարցը քննարկել է ՌԴ դեսպանի հետ
17:27 13.02.2026 (Թարմացված է: 17:33 13.02.2026) ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպման ընթացքում կարևորել են միջտարածաշրջանային համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հսյտնում է
ՀՀ ՏԿԵ նախարարությունը։
Ինչպես հայտնել ենք, փետրվարի 11–ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը գտնվում է մինչև 2036 թվականը ատոմակայանի գործունեությունը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ։
«Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ էլ շարունակել խորացնել համագործակցությունն այդ ուղղությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը
համաձայնագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի: Խոսքը 9 մլրդ դոլարի մասին է. սկզբում 5 մլրդ դոլարի սարքավորումներ, իսկ մնացած 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման պայմանագրերի (երկարաժամկետ հեռանկարում) վրա:
Ի դեպ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին, նշել էր, որ միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։