https://arm.sputniknews.ru/20260213/eatm-tntesutjuny-2025in-atshel-e-17-vov-vorqan-e-avelacel-manratsakh-arevtury-hajastanum-98779571.html
ԵԱՏՄ տնտեսությունը 2025–ին աճել է 1,7%-ով. որքա՞ն է ավելացել մանրածախ առևտուրը Հայաստանում
ԵԱՏՄ տնտեսությունը 2025–ին աճել է 1,7%-ով. որքա՞ն է ավելացել մանրածախ առևտուրը Հայաստանում
Sputnik Արմենիա
Նախնական տվյալներով՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության մեջ մեծ ներդրում է ունեցել մանրածախ առևտուրը։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T16:40+0400
2026-02-13T16:40+0400
2026-02-13T16:41+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հնա (համախառը ներքին արդյունք)
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0b/89974488_39:0:821:440_1920x0_80_0_0_97201c6b65da29fc396bfcd55c9657fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը, նախնական գնահատմամբ, 2025 թվականի արդյունքներով աճել է 1,7%-ով: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Դանիյար Իմանալիևը։Պաշտոնյայի կողմից հնչեցված նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է մանրածախ առևտրի ոլորտը` Ղրղզստանում մանրածախ առևտուրն աճել է 22,6%-ով, իսկ Ղազախստանում, Բելառուսում, Հայաստանում՝ մոտ 6-7%-ով։ՀՆԱ-ի աճին նպաստել է նաև շինարարության ոլորտի զարգացումը։ 2025 թվականին Ղազախստանում, նախնական տվյալներով, արդյունաբերությունը 32,7% աճ է գրանցել, Հայաստանում՝ 25,6% և Ղրղզստանում՝ 14,7%։Որքա՞ն մաքսատուրք է Հայաստանը փոխանցել ԵԱՏՄ «ընդհանուր կաթսա». ՊԵԿ–ի տվյալներըԲացի այդ, եվրասիական տարածքում տնտեսության աճն ապահովել է նաև արդյունաբերությունը։ Արդյունաբերական ցուցանիշներն ամենից շատ աճել են աճել են Ղրղզստանում (10%-ով) և Ղազախստանում (7,4%-ով): Նախարարը նշել է, որ այդ երկրներում ավելացել է օգտակար հանածոների արդյունահանումը։ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ՌԴ–ն ակնկալում է, որ ԵԱՏՄ–ի շրջանակում Հայաստանի հետ գործակցությունը կշարունակվի. Պեսկով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0b/89974488_137:0:724:440_1920x0_80_0_0_7fd0b0c252554a4379f7a6d388b82969.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), առևտուր
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հնա (համախառը ներքին արդյունք), առևտուր
ԵԱՏՄ տնտեսությունը 2025–ին աճել է 1,7%-ով. որքա՞ն է ավելացել մանրածախ առևտուրը Հայաստանում
16:40 13.02.2026 (Թարմացված է: 16:41 13.02.2026) Նախնական տվյալներով՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության մեջ մեծ ներդրում է ունեցել մանրածախ առևտուրը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համախառն ներքին արդյունքը, նախնական գնահատմամբ, 2025 թվականի արդյունքներով աճել է 1,7%-ով: Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարար Դանիյար Իմանալիևը։
Պաշտոնյայի կողմից հնչեցված նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին ԵԱՏՄ տնտեսության մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է մանրածախ առևտրի ոլորտը` Ղրղզստանում մանրածախ առևտուրն աճել է 22,6%-ով, իսկ Ղազախստանում, Բելառուսում, Հայաստանում՝ մոտ 6-7%-ով։
ՀՆԱ-ի աճին նպաստել է նաև շինարարության ոլորտի զարգացումը։ 2025 թվականին Ղազախստանում, նախնական տվյալներով, արդյունաբերությունը 32,7% աճ է գրանցել, Հայաստանում՝ 25,6% և Ղրղզստանում՝ 14,7%։
Բացի այդ, եվրասիական տարածքում տնտեսության աճն ապահովել է նաև արդյունաբերությունը։ Արդյունաբերական ցուցանիշներն ամենից շատ աճել են աճել են Ղրղզստանում (10%-ով) և Ղազախստանում (7,4%-ով): Նախարարը նշել է, որ այդ երկրներում ավելացել է օգտակար հանածոների արդյունահանումը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։