00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրների 2025 թվականի ներքին առևտրի ծավալը շուրջ 95 մլրդ դոլար է

© SputnikԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիյար Իմանալիևը
ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիյար Իմանալիևը - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2026
ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիյար Իմանալիևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ցուցանիշների աճ է նկատվում սննդամթերքի, տեքստիլի, կոշիկի ոլորտում։ Հայաստանն ավելացրել է մրգի, բանջարեղենի, ինչպես նաև թարմ սառեցված ձկան մատակարարումները։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով շուրջ 95 մլրդ դոլարի սահմաններում է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիյար Իմանալիևը։
Իմանալիևը նշել է, որ ցուցանիշների աճ է նկատվում այնպիսի ապրանքախմբերի գծով, ինչպիսիք են սննդամթերքը, տեքստիլը, կոշիկը, որտեղ 2025 թվականի արդյունքներով ակնկալվում է շուրջ 20% աճ։ Փայտանյութի և թղթի ցելյուլոզայի արտադրանքի գծով սպասվում է մոտ 14% աճ, իսկ քիմիական արտադրանքի գծով՝ մոտ 2,3%։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի, իսկ 21%-ով՝ թարմ սառեցված ձկան մատակարարումները։
Միևնույն ժամանակ, 2025 թվականին Ղազախստանը ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ է արտահանել 21%-ով ավելի շատ պատրաստի ալյուրե և հացահատիկային արտադրանք, 41%-ով ավելի շատ միրգ ու ընկուզեղեն, իսկ կենդանի անասունների մատակարարումներն աճել են 1,5 անգամ։
«Ռուսաստանի Դաշնությունը զգալիորեն ավելացնում է մսի և մսամթերքի մատակարարումներն անդամ պետությունների շուկաներ՝ շուրջ 40%-ով։ Միաժամանակ Ղրղզստանի դեպքում մենք տեսնում ենք լաքաներկերի մատակարարումների աճ՝ 1,6 անգամ, կաուչուկի՝ 1,5 անգամ, իսկ պլաստմասսայե արտադրանքի գծով՝ 14% աճ»,-ասել է Իմանալիևը։
Նախարարը նաև հայտնել է, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին փոխադարձ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%։
Լրահոս
0