https://arm.sputniknews.ru/20260213/belgvorvodi-marzum-atsi-pajtjuni-hetevanqvov-kin-e-viravvorvel-marzpet-98787718.html
Բելգորոդի մարզում ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով կին է վիրավորվել. մարզպետ
Բելգորոդի մարզում ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով կին է վիրավորվել. մարզպետ
Sputnik Արմենիա
Վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։ 13.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-13T18:54+0400
2026-02-13T18:54+0400
2026-02-13T18:54+0400
ռուսաստան
բելգորոդ
անօդաչու թռչող սարք (աթս)
կին
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94249647_0:370:960:910_1920x0_80_0_0_2205d639b1b1d1ff7217cdaf1b56768a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով Բելգորոդի մարզի Գրաֆովկա գյուղում կին է վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:Նա հավելել է, որ պայթյունից վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/04/94249647_0:280:960:1000_1920x0_80_0_0_22a03c9fb5ae2555ccf17377e51b551e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), կին, վիրավոր
ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), կին, վիրավոր
Բելգորոդի մարզում ԱԹՍ–ի պայթյունի հետևանքով կին է վիրավորվել. մարզպետ
Վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով Բելգորոդի մարզի Գրաֆովկա գյուղում կին է վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Շեբեկինոյի շրջանի Գրաֆովկա գյուղում թշնամու դրոնի պայթյունի հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել։ Նրան ականապայթյունային վնասվածքով և կրծքավանդակի թափանցող բեկորային վնասվածքով առաջին բուժօգնություն է ցուցաբերվել տեղի ամբուլատորիայում»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Նա հավելել է, որ պայթյունից վնասվել են երկու բազմաբնակարան շենքերի ապակիները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։