https://arm.sputniknews.ru/20260212/vov-e-tsetsel-13amja-tghajin-ngn-n-nerkajacrel-e-lvorium-teghi-unecats-depqi-manramasnery-98742597.html
Ո՞վ է ծեծել 13–ամյա տղային․ ՆԳՆ-ն ներկայացրել է Լոռիում տեղի ունեցած դեպքի մանրամասները
Ո՞վ է ծեծել 13–ամյա տղային․ ՆԳՆ-ն ներկայացրել է Լոռիում տեղի ունեցած դեպքի մանրամասները
Sputnik Արմենիա
ՆԳ նախարարի անունից միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T18:40+0400
2026-02-12T18:40+0400
2026-02-12T18:40+0400
հայաստան
ծեծ
լոռի
դպրոց
տղա
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/17/22291787_0:0:1600:901_1920x0_80_0_0_3133ece10b7062a83f63296ee2234034.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի դպրոցներից մեկի աշակերտ 13-ամյա Ալիկ Հ.-ին ծեծի են ենթարկել համադասարանցիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Երեկ տեղեկացրել էինք, որ որ Լոռու մարզի դպրոցներից մեկում դպրոցականի են ծեծել, նրան տեղափոխել են Երևան։ Այսօր հայտնի դարձավ, որ նա այտոսկրի կոտրվածք է ստացել։Նշվում է, որ ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։Համադասարանցուն ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:Քրեական վարույթ է նախաձեռնվել առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2229/17/22291787_123:0:1543:1065_1920x0_80_0_0_c58ac7df72ef3a43e528f9c840f09bb4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծեծ, լոռի, դպրոց, տղա
հայաստան, ծեծ, լոռի, դպրոց, տղա
Ո՞վ է ծեծել 13–ամյա տղային․ ՆԳՆ-ն ներկայացրել է Լոռիում տեղի ունեցած դեպքի մանրամասները
ՆԳ նախարարի անունից միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի դպրոցներից մեկի աշակերտ 13-ամյա Ալիկ Հ.-ին ծեծի են ենթարկել համադասարանցիները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Երեկ
տեղեկացրել էինք, որ որ Լոռու մարզի դպրոցներից մեկում դպրոցականի են ծեծել, նրան տեղափոխել են Երևան։ Այսօր
հայտնի դարձավ, որ նա այտոսկրի կոտրվածք է ստացել։
«Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին: Իրավապահները պարզել են, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ պատանուն ծեծի են ենթարկել 3 համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ՆԳ նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր կներկայացվի ԿԳՄՍ նախարարին։
Համադասարանցուն ծեծի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Քրեական վարույթ է նախաձեռնվել առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով։