https://arm.sputniknews.ru/20260212/overchuky-hajtnel-e-hajastani-het-erkatughu-shurj-banakcutjunneri-meknarki-masin-98741435.html
Օվերչուկը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին
Օվերչուկը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը վերականգնման հարցով դիմել էր Ռուսաստանին, Մոսկվան արձագանքել էր։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T18:01+0400
2026-02-12T18:01+0400
2026-02-12T18:01+0400
ալեքսեյ օվերչուկ
ռուսաստան
հայաստան
երկաթուղի
ադրբեջան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95263964_0:57:1600:958_1920x0_80_0_0_596b5779aa7d554646c24af4178e55d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանրապետությունում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:Նրա խոսքով՝ կողմերը կգնահատեն երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ հետագայում այդ հատվածները Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին միացնելու համար:Վերականգնման ենթակա հատվածների երկարությունը կազմում է համապատասխանաբար 1,6 կմ և 12,4 կմ:Օվերչուկի խոսքով, երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Նախիջևանի, Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորությամբ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ և Իրանի հետ հաղորդակցությամբ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ:Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ՌԴ-ն շարունակում է աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների։Նշված երթուղով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանի գործընկերներին:Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարին 30 տարով հանձնվել է ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով:
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95263964_27:0:1452:1069_1920x0_80_0_0_410fcf168bbd995bb6b95b03a1ceffd6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, երկաթուղի, ադրբեջան, թուրքիա
ալեքսեյ օվերչուկ, ռուսաստան, հայաստան, երկաթուղի, ադրբեջան, թուրքիա
Օվերչուկը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղու շուրջ բանակցությունների մեկնարկի մասին
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը վերականգնման հարցով դիմել էր Ռուսաստանին, Մոսկվան արձագանքել էր։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը բանակցություններ կսկսեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ հանրապետությունում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով՝ կողմերը կգնահատեն երկու երկաթուղային հատվածների վերականգնման տեխնիկական և ֆինանսական պայմանները՝ հետագայում այդ հատվածները Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիներին միացնելու համար:
«Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական ու եղբայրական զգացմունքներից, Ռուսաստանի Դաշնությունում որոշում է կայացվել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղու երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն Երասխի շրջանում Ադրբեջանի, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին միացումը», - հայտարարել է նա:
Վերականգնման ենթակա հատվածների երկարությունը կազմում է համապատասխանաբար 1,6 կմ և 12,4 կմ:
Օվերչուկի խոսքով, երկաթուղային հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի Նախիջևանի, Թուրքիայի հետ ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորությամբ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ և Իրանի հետ հաղորդակցությամբ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստներ:
«Այդ մեծ խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը», - հավելել է Օվերչուկը:
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ ՌԴ-ն շարունակում է աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների։
Նշված երթուղով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցով ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանի գործընկերներին:
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականի փետրվարին 30 տարով հանձնվել է ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանը՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով: