https://arm.sputniknews.ru/20260212/mvoskvaji-pajtsarakerputjan-ekeghecum-miasnakan-aghvotq-e-hnchel-98737774.html
Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում միասնական աղոթք է հնչել
Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում միասնական աղոթք է հնչել
Sputnik Արմենիա
Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Հայրապետական մաղթանք է կատարվել։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T17:00+0400
2026-02-12T17:00+0400
2026-02-12T17:00+0400
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան
մոսկվա
միասնական աղոթք
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98736188_0:67:1280:787_1920x0_80_0_0_d18c798fc0a60151be1dd2ecf7af776d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում հզոր ու միասնական աղոթք է հնչել թեմի տարբեր ծխերի քահանաների և երեցկանանց մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Մոսկվայում հայկական եկեղեցի» Telegram-ալիքից։Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ տարբեր եկեղեցիներում ամեն հինգշաբթի երեկոյան հնչում է միասնական աղոթք։ Պատարագն իրականացվում է ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բարգատ Սրբազանի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մի շարք այլ անձանց, որոնք ընդդիմախոս լինելու համար այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ են։«Աղոթքը հնչել է փետրվարի 12-ին՝ Վարդանանց տոնին։ Թեմի տարբեր ծխերի քահանաներն ու երեցկանայք Մոսկվա էին ժամանել Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոները միասին նշելու համար։ Նպատակ ունեին նաև վեհափառ հայրապետին անվանակոչության առիթով շնորհավորել և իրենց հավատարմության ուխտն առ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատել»,- ասված է հաղորդագրությունում:Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Հայրապետական մաղթանք:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98736188_72:0:1209:853_1920x0_80_0_0_80ded705198431c787c0b0369688f515.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, մոսկվա, միասնական աղոթք, հայ առաքելական եկեղեցի
տ. եզրաս արքեպիսկոպոս ներսիսյան, մոսկվա, միասնական աղոթք, հայ առաքելական եկեղեցի
Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում միասնական աղոթք է հնչել
Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Հայրապետական մաղթանք է կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում հզոր ու միասնական աղոթք է հնչել թեմի տարբեր ծխերի քահանաների և երեցկանանց մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Մոսկվայում հայկական եկեղեցի» Telegram-ալիքից։
Միասնական աղոթք Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում
Միասնական աղոթք Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում
Միասնական աղոթք Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում
Միասնական աղոթք Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում
Միասնական աղոթք Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում
Միասնական աղոթք Մոսկվայի Պայծառակերպության եկեղեցում
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ տարբեր եկեղեցիներում ամեն հինգշաբթի երեկոյան հնչում է միասնական աղոթք։ Պատարագն իրականացվում է ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, «Սրբազան պայքարի» առաջնորդ Բարգատ Սրբազանի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մի շարք այլ անձանց, որոնք ընդդիմախոս լինելու համար այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ են։
«Աղոթքը հնչել է փետրվարի 12-ին՝ Վարդանանց տոնին։ Թեմի տարբեր ծխերի քահանաներն ու երեցկանայք Մոսկվա էին ժամանել Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոները միասին նշելու համար։ Նպատակ ունեին նաև վեհափառ հայրապետին անվանակոչության առիթով շնորհավորել և իրենց հավատարմության ուխտն առ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատել»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվել է Հայրապետական մաղթանք: