https://arm.sputniknews.ru/20260212/arevmutqy-pvordzum-e-amrapndel-ir-azdecutjuny-haravajin-kvovkasum-serdjukvov-98720142.html
Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. Սերդյուկով
Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. Սերդյուկով
Sputnik Արմենիա
Տարածաշրջանում պահպանվող անկայունության որոշիչ գործոնը Արևմուտքի գործողություններն են։ 12.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-12T11:56+0400
2026-02-12T11:56+0400
2026-02-12T11:56+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
անդրեյ սերդյուկով
հարավային կովկաս
արևմուտք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98718534_0:0:1200:675_1920x0_80_0_0_83add2d73aa1fb1ca8de481198033370.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։Սերդյուկովը նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է անկանխատեսելի։ Արևմտյան երկրները ձգտում են երկարաձգել ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Եվրոպայի ակտիվ ռազմականացում է տեղի ունենում։«2025 թվականը բնութագրվում էր աշխարհաքաղաքական լարվածությամբ և ՀԱՊԿ տարածաշրջաններում իրավիճակի սրմամբ՝ կապված ՀԱՊԿ երկրներին անկայունության գոտիների մոտեցմամբ», – ասել է նա։2026 թվականին Ռուսաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում։ Ընթացիկ տարվա հաստատված ծրագրի համաձայն` նախատեսվում է անցկացնել 60 համատեղ և օպերատիվ պատրաստության միջոցառում, այդ թվում՝ 8 հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժություններ։
հարավային կովկաս
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0c/98718534_123:0:1023:675_1920x0_80_0_0_e9379c38994a8b0030f2be47b3e6d891.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրեյ սերդյուկով, հարավային կովկաս, արևմուտք
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), անդրեյ սերդյուկով, հարավային կովկաս, արևմուտք
Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. Սերդյուկով
Տարածաշրջանում պահպանվող անկայունության որոշիչ գործոնը Արևմուտքի գործողություններն են։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի - Sputnik. Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։
«Առանձնակի մտահոգություն է առաջացնում Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ։ Դրան զգալիորեն նպաստում են Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու արևմտյան երկրների փորձերը», – նշել է նա։
Սերդյուկովը նշել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է անկանխատեսելի։ Արևմտյան երկրները ձգտում են երկարաձգել ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Եվրոպայի ակտիվ ռազմականացում է տեղի ունենում։
«2025 թվականը բնութագրվում էր աշխարհաքաղաքական լարվածությամբ և ՀԱՊԿ տարածաշրջաններում իրավիճակի սրմամբ՝ կապված ՀԱՊԿ երկրներին անկայունության գոտիների մոտեցմամբ», – ասել է նա։
«Արագացված տեմպերով շարունակվում է Եվրոպայի ռազմականացումը, որը ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստմանը։ Այդ նպատակով ակտիվորեն ընդլայնվում է կոալիցիոն զորքերի ներկայությունը ՀԱՊԿ երկրների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև իրականացվում տարածքների օպերատիվ կահավորում և համապատասխան ենթակառուցվածքների կատարելագործում», – հայտարարել է ՀԱՊԿ շտաբի պետը։
2026 թվականին Ռուսաստանն է նախագահում ՀԱՊԿ-ում։ Ընթացիկ տարվա հաստատված ծրագրի համաձայն` նախատեսվում է անցկացնել 60 համատեղ և օպերատիվ պատրաստության միջոցառում, այդ թվում՝ 8 հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժություններ։