https://arm.sputniknews.ru/20260211/irann-ashkhatum-e-atvomi-khaghagh-ogtagvortsman-erashkhiqvov-gvortsarq-knqelu-arajarki-ughghutjamb-98680131.html
Իրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ
Իրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ
Sputnik Արմենիա
Իրանի արտգործնախարարը նշել է, որ 2025 թվականի բանակցությունների ընթացքում իրականացված հարվածներից հետո Թեհրանը լիովին չի վստահում Վաշինգտոնին և կցանկանար... 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T10:34+0400
2026-02-11T10:34+0400
2026-02-11T10:35+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
աբբաս արաղչի
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139984_60:0:1600:866_1920x0_80_0_0_dab6534f50020f00f927214362baea48.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանն աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կերաշխավորի ատոմի խաղաղ օգտագործման իրավունքը՝ առանց միջուկային զենքի մշակման։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։Նա ընդգծել է, որ 2025 թվականի բանակցությունների ընթացքում իրականացված հարվածներից հետո Թեհրանը նախկինի պես լիովին չի վստահում Վաշինգտոնին և կցանկանար համոզվել, որ նման բան այլևս չի կրկնվի։Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139984_291:0:1446:866_1920x0_80_0_0_94e06db101029bc8c0f368998cf4ce70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, միջուկային ծրագիր
Իրանն աշխատում է ատոմի խաղաղ օգտագործման երաշխիքով գործարք կնքելու առաջարկի ուղղությամբ
10:34 11.02.2026 (Թարմացված է: 10:35 11.02.2026) Իրանի արտգործնախարարը նշել է, որ 2025 թվականի բանակցությունների ընթացքում իրականացված հարվածներից հետո Թեհրանը լիովին չի վստահում Վաշինգտոնին և կցանկանար համոզվել, որ նման բան այլևս չի կրկնվի։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Իրանն աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կերաշխավորի ատոմի խաղաղ օգտագործման իրավունքը՝ առանց միջուկային զենքի մշակման։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Թիմիս արդեն հանձնարարել եմ աշխատել իրագործելի ծրագրի կամ առաջարկի վրա, որը կարող է երաշխավորել, որ (Իրանը. խմբ.) միջուկային զենք չի ունենա և միևնույն ժամանակ կարող է երաշխավորել էլեկտրաէներգիայի, դեղորայքի, գյուղատնտեսության համար միջուկային տեխնոլոգիայի խաղաղ օգտագործման իրավունքը»,– RT-ին տված հարցազրույցում ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ 2025 թվականի բանակցությունների ընթացքում իրականացված հարվածներից հետո Թեհրանը նախկինի պես լիովին չի վստահում Վաշինգտոնին և կցանկանար համոզվել, որ նման բան այլևս չի կրկնվի։
Հիշեցնենք` ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները փետրվարի 6-ին Մասկատում (Օման) բանակցություններ անցկացրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ բանակցությունները լավ ընթացք են ունեցել և կշարունակվեն։ Փետրվարի 8-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդգծեց, որ Իրանը պնդում է ուրանը հարստացնելու իր իրավունքը, նույնիսկ եթե դա պատերազմի հանգեցնի։