https://arm.sputniknews.ru/20260211/hiastapecnvogh-e-pelvosin-ardzaganqel-e-vensi-hajvoc-ceghaspanutjan-masin-grarumy-jnjelun-98682345.html
Հիասթափեցնող է․ Փելոսին արձագանքել է Վենսի՝ Հայոց ցեղասպանության մասին գրառումը ջնջելուն
Հիասթափեցնող է․ Փելոսին արձագանքել է Վենսի՝ Հայոց ցեղասպանության մասին գրառումը ջնջելուն
Sputnik Արմենիա
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ընդգծել է, որ Թրամփն ամոթալի կերպով չեղարկել է Բայդենի ժամանակ ընդունված որոշումը, որում նա ճանաչել էր Հայոց... 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T11:59+0400
2026-02-11T11:59+0400
2026-02-11T11:59+0400
հայաստան
ամն
նենսի փելոսի
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
հայոց ցեղասպանություն
ծիծեռնակաբերդ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48511292_0:0:1600:901_1920x0_80_0_0_315be70b2404e76e72f8389761bbafd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, Դեմոկրատական կուսակցության անդամ Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելուն։Երեկ Վենսի X-ի պաշտոնական էջում գրառում էր հրապարակվել ԱՄՆ փոխնախագահի և նրա տիկնոջ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվեց: Ավելի ուշ Վենսի աշխատակազմի ներկայացուցիչը Սպիտակ տան լրագրողներին ասել էր, թե գրառումը սխալմամբ է արվել։Նրա խոսքով՝ երբ ինքը 2022 թվականին այցելեց Հայաստան որպես խոսնակ, Կոնգրեսի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդ այցելեց և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է։Փելոսին հիշեցրել է, որ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։«Նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց՝ այն պաշտոնապես ճանաչելով 2021 թվականին՝ դիրքորոշում, որը ամոթալի կերպով չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը»,- եզրափակել է Փելոսին։Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին։ Հաջորդ օրը նա ուղևորվեց Բաքու, որտեղ այցելել է այսպես կոչված «Շեհիդների պուրակ»։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Վենսը նշել էր, որ որոշել են Հայաստանում և Ադրբեջանում այցելել այն վայրեր, որոնք կարևոր են այդ երկրների համար։
ամն
ծիծեռնակաբերդ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48511292_131:0:1554:1067_1920x0_80_0_0_712d9af269d8a18c4b3cd2b98f30867d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, նենսի փելոսի, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, հայոց ցեղասպանություն, ծիծեռնակաբերդ, ադրբեջան
հայաստան, ամն, նենսի փելոսի, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, հայոց ցեղասպանություն, ծիծեռնակաբերդ, ադրբեջան
Հիասթափեցնող է․ Փելոսին արձագանքել է Վենսի՝ Հայոց ցեղասպանության մասին գրառումը ջնջելուն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ընդգծել է, որ Թրամփն ամոթալի կերպով չեղարկել է Բայդենի ժամանակ ընդունված որոշումը, որում նա ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, Դեմոկրատական կուսակցության անդամ Նենսի Փելոսին
քննադատել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայոց ցեղասպանության մասին գրառումը հեռացնելուն։
Երեկ Վենսի X-ի պաշտոնական էջում գրառում էր հրապարակվել ԱՄՆ փոխնախագահի և նրա տիկնոջ՝ Հայոց ցեղասպանության զոհերի
հուշահամալիր այցելելու մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվեց: Ավելի ուշ Վենսի աշխատակազմի ներկայացուցիչը Սպիտակ տան լրագրողներին
ասել էր, թե գրառումը սխալմամբ է արվել։
«Խորապես հիասթափեցնող է, թեև զարմանալի չէ տեսնել, թե ինչպես է փոխնախագահը ջնջում այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը։ Պատմության ջնջումը անարգում է զոհերին և թուլացնում մեր հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ ամենուրեք»,- X-ի իր էջում գրել է Փելոսին։
Նրա խոսքով՝ երբ ինքը 2022 թվականին այցելեց Հայաստան որպես խոսնակ, Կոնգրեսի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդ այցելեց և հստակ ու առանց ներողություն խնդրելու խոսեց Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ճշմարտությունը կարևոր է։
Փելոսին հիշեցրել է, որ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականին մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունը։
«Նախագահ Բայդենը բարոյական առաջնորդություն ցուցաբերեց՝ այն պաշտոնապես ճանաչելով 2021 թվականին՝ դիրքորոշում, որը ամոթալի կերպով չեղյալ հայտարարեց Թրամփի վարչակազմը»,- եզրափակել է Փելոսին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը պաշտոնական այցով
Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին։ Հաջորդ օրը նա ուղևորվեց Բաքու, որտեղ այցելել է այսպես կոչված «Շեհիդների պուրակ»։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում
Վենսը նշել էր, որ որոշել են Հայաստանում և Ադրբեջանում այցելել այն վայրեր, որոնք կարևոր են այդ երկրների համար։