https://arm.sputniknews.ru/20260211/erevanum-kkajana-basketbvoli-evrasiakan-liga-erevani-qaghaqapeti-gavat-mijazgajin-mrcashary-98691215.html
Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը
Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը
Sputnik Արմենիա
Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ: 11.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-11T13:28+0400
2026-02-11T13:28+0400
2026-02-11T13:32+0400
բասկետբոլ
կարեն գիլոյան
մրցաշար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60234554_0:0:1600:901_1920x0_80_0_0_d477a1ac630d0fab4c5fcb0c0b0e450b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Երևանում՝ «Սպորտի զարգացման կենտրոնում» փետրվարի 16-21-ը կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը: Այս մասին ասուլիսում հայտարարել է Եվրասիական լիգայի նախագահ, «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը։Նրա խոսքով` այս կերպ հայկական ակումբները հնարավորություն կունենան փորձ կուտակել միջազգային խաղերի համար, ինչը հնարավորություն կտա առավել խոշոր մրցաշարերի մասնակցել:«Մեր նպատակն է, որ հասկանանք, թե արդյո՞ք մենք մրցունակ ենք, մրցակցային ենք այլ թիմերի հետ: Եթե լավ հանդես գանք այստեղ, հետագայում կմտածենք՝ մասնակցել միջազգային մրցաշարերի` Չեմպիոնների լիգային կամ եվրոգավաթի»,-նշել է Գիլոյանը։Մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1a/60234554_96:0:1519:1067_1920x0_80_0_0_624c6b19663e332a837d8ffd2f15fb61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բասկետբոլ, կարեն գիլոյան, մրցաշար
բասկետբոլ, կարեն գիլոյան, մրցաշար
Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը
13:28 11.02.2026 (Թարմացված է: 13:32 11.02.2026) Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ:
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik․ Երևանում՝ «Սպորտի զարգացման կենտրոնում» փետրվարի 16-21-ը կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը: Այս մասին ասուլիսում հայտարարել է Եվրասիական լիգայի նախագահ, «Ուրարտու» ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը։
«Հայաստան են ժամանելու ուժեղ կազմերով թիմեր` վրացական «Օրբի»-ն, լիբանանյան «Հուպս»-ը, ամերիկյան «Փայլոթ»-ը, ղազախական «Բարսի»-ն, ինչպես նաև կմասնակցեն հայկական «Հատիս», «Ուրարտու» ու «Էրեբունի» ակումբները: Առաջնությանն, ընդհանուր առմամբ, մասնակցում է 7 թիմ»,-ասել է Գիլոյանը։
Նրա խոսքով` այս կերպ հայկական ակումբները հնարավորություն կունենան փորձ կուտակել միջազգային խաղերի համար, ինչը հնարավորություն կտա առավել խոշոր մրցաշարերի մասնակցել:
«Մեր նպատակն է, որ հասկանանք, թե արդյո՞ք մենք մրցունակ ենք, մրցակցային ենք այլ թիմերի հետ: Եթե լավ հանդես գանք այստեղ, հետագայում կմտածենք՝ մասնակցել միջազգային մրցաշարերի` Չեմպիոնների լիգային կամ եվրոգավաթի»,-նշել է Գիլոյանը։
Մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ: