https://arm.sputniknews.ru/20260210/ukrainaji-zun-zapvorvozhieum-hardzakvel-e-hugharkavvorutjan-tapvori-vra-qahana-e-zvohvel-98661758.html
Ուկրաինայի ԶՈւ–ն Զապորոժիեում հարձակվել է հուղարկավորության թափորի վրա, քահանա է զոհվել
Ուկրաինայի ԶՈւ–ն Զապորոժիեում հարձակվել է հուղարկավորության թափորի վրա, քահանա է զոհվել
Sputnik Արմենիա
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է բժշկական օգնություն։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T17:40+0400
2026-02-10T17:40+0400
2026-02-10T17:40+0400
ուկրաինա
զապորոժիե
քահանա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98658299_0:0:3072:1728_1920x0_80_0_0_f66c5b8a4b4a5461288c6c17935ac92c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինուժը Զապորոժիեի մարզի Սկելկի գյուղում հարձակվել է հուղարկավորության թափորի վրա, 6 մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին:Ռուս ուղղափառ եկեղեցու Բերդյանսկի թեմը հայտնել է, որ մահացածը Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու քահանա Սերգեյ Կլյախինն է։58-ամյա քահանան երկար տարիներ եկեղեցու բարօրության համար կատարած աշխատանքի համար Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտի կողմից արժանացել է բազմաթիվ եկեղեցական շքանշանների և քահանայի համար բարձրագույն պարգևի՝ խույր կրելու իրավունքի:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98658299_341:0:3072:2048_1920x0_80_0_0_bdbbd64208dbeb2745f9aceb66ba1515.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, զապորոժիե, քահանա
ուկրաինա, զապորոժիե, քահանա
Ուկրաինայի ԶՈւ–ն Զապորոժիեում հարձակվել է հուղարկավորության թափորի վրա, քահանա է զոհվել
Բոլոր տուժածներին ցուցաբերվում է բժշկական օգնություն։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինուժը Զապորոժիեի մարզի Սկելկի գյուղում հարձակվել է հուղարկավորության թափորի վրա, 6 մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին:
«Վեց մարդ տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ են ստացել, մեկ մարդ զոհվել է»,- տելեգրամյան ալիքում գրել է Բալիցկին։
Ռուս ուղղափառ եկեղեցու Բերդյանսկի թեմը հայտնել է, որ մահացածը Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու քահանա Սերգեյ Կլյախինն է։
58-ամյա քահանան երկար տարիներ եկեղեցու բարօրության համար կատարած աշխատանքի համար Կիևի և համայն Ուկրաինայի միտրոպոլիտի կողմից արժանացել է բազմաթիվ եկեղեցական շքանշանների և քահանայի համար բարձրագույն պարգևի՝ խույր կրելու իրավունքի:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։