00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:43
3 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը. ԱԳՆ

© Photo : IRNAԻսմայիլ Բաղայի
Իսմայիլ Բաղայի - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2026
Բաժանորդագրվել
Դիվանագետի խոսքով՝ Իրանն աջակցում է հարևան երկրների միջև կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգել տարածաշրջանի սահմանները։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի - Sputnik. Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ պատասխանելով տարածաշրջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին հարցին։
Բաղային նշել է, որ Իրանն իր դիրքորոշումը ժամանակին հասցնում է Հայաստանի և Ադրբեջանի ուշադրությանը՝ անկախ նրանից, թե ով և երբ է այցելում այդ երկրներ։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանն աջակցում է հարևան երկրների միջև կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգել տարածաշրջանի սահմանները։ Բաղային ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են այս հարցերի վերաբերյալ Իրանի մոտեցումների և մտահոգությունների մասին։ Մենք ակնկալում ենք, որ ցանկացած որոշում կայացնելիս այդ նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի առանցքային թեմաներից մեկը «Թրամփի ուղին» էր։ Կողմերը վերահաստատել են, որ այս ծրագիրը, խաղաղության հաստատման լուրջ օգուտներից բացի, նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն կունենա ՝ Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունների զարգացման միջոցով։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագիծը ենթադրում է 43 կիլոմետրանոց երկաթգծի կառուցում, որն առաջին փուլում պետք է կապի Ադրբեջանն ու Նախիջևանը, իսկ հեռանկարում՝ ինտեգրվի «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջանցքներին։
Այն նախատեսում է ընկերության ստեղծում ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով, իսկ Հայաստանը վերահսկողության մեխանիզմներ կունենա վերահսկողական մեխանիզմներ սկզբունքային հարցերի վերաբերյալ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% բաժնեմաս, Հայաստանին՝ 26% (համաձայնագրի երկարաձգման դեպքում բաժնեմասը մինչև 49% հասցնելու հնարավորությամբ)։
Լրահոս
0