https://arm.sputniknews.ru/20260210/rusastani-shaherin-vnasely-chka-chi-eghel-u-chi-linelu-mer-orakargum-pashinjan-98675783.html
Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում. Փաշինյան
Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով՝ ինքը պարզաբանել է, որ Վաշինգտոնում ստորագրվել է այն բովանդակությունը, որը նախորդող 5 տարիների ընթացքում առաջարկվել է ՌԴ-ին։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T22:59+0400
2026-02-10T22:59+0400
2026-02-10T23:14+0400
նիկոլ փաշինյան
ռուսաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98676147_0:0:1253:705_1920x0_80_0_0_e2e2510ccd176f57f412a1b0ecbca643.jpg
Ռուսաստանին և Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է, որևէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշելու Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՆրա խոսքով՝ օգոստոսի 8-ից հետո Ռուսաստանը կողմից որոշակի մտահոգություններ կային, որոնք արտահայտվում էին մամուլում, փորձագիտական շրջանակում և այլն։ Փաշինյանի խոսքով՝ ինքը պարզաբանել է, որ Վաշինգտոնում ստորագրվել է այն բովանդակությունը, որը, ըստ նրա, նախորդող 5 տարիների ընթացքում առաջարկվել է ՌԴ-ին։Նրա խոսքով՝ օրակարգում միշտ կարող են լինել լարումներ, տարբեր օրակարգեր, սակայն Հայաստանը Ռուսաստանի հետ խնդիրներ չի ստեղծելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուսաստանին և Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ռուսաստանին և Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է. Փաշինյան
2026-02-10T22:59+0400
true
PT0M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98676147_0:0:941:705_1920x0_80_0_0_6099bcdb8a436e3ccbec3fba01cb6549.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան, видео
նիկոլ փաշինյան, ռուսաստան, հայաստան, видео
Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում. Փաշինյան
22:59 10.02.2026 (Թարմացված է: 23:14 10.02.2026) Փաշինյանի խոսքով՝ ինքը պարզաբանել է, որ Վաշինգտոնում ստորագրվել է այն բովանդակությունը, որը նախորդող 5 տարիների ընթացքում առաջարկվել է ՌԴ-ին։
Ռուսաստանին և Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել ու չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է, որևէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշելու Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Մենք նաև ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում՝ մենք չենք վիճելու ձեզ հետ, վիճաբանության, լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որ ունենք։ Միջպետական, բայց անձնական մակարդակն էլ պակաս կարևոր չէ այս կոնտեքստում։ Ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է, մենք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՀՀ շահի»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ից հետո Ռուսաստանը կողմից որոշակի մտահոգություններ կային, որոնք արտահայտվում էին մամուլում, փորձագիտական շրջանակում և այլն։ Փաշինյանի խոսքով՝ ինքը պարզաբանել է, որ Վաշինգտոնում ստորագրվել է այն բովանդակությունը, որը, ըստ նրա, նախորդող 5 տարիների ընթացքում առաջարկվել է ՌԴ-ին։
«Այնտեղ, իհարկե, «Թրամփի ուղի» չկար, բայց ընդամենը հինգ բառ ենք ուզել՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն։ Մենք ասել ենք՝ դրեք այս հինգ բառը թղթի մեջ, և ես ցանկացած պահի պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել։ Սա շատ կոնկրետ օրինակ է, որ մենք երբեք չենք գործել Ռուսաստանի դեմ և չենք գործելու, բայց մենք, բնականաբար, Հայաստանի դեմ չենք կարող գործել, և մենք միշտ պետք է գործենք Հայաստանի շահերին համապատասխան, և մենք Ռուսաստանի հետ չենք կռվելու»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ օրակարգում միշտ կարող են լինել լարումներ, տարբեր օրակարգեր, սակայն Հայաստանը Ռուսաստանի հետ խնդիրներ չի ստեղծելու։