https://arm.sputniknews.ru/20260210/rdn-mnum-e-hhi-energetik-anvtangutjan-erashkhavvory-chnajats-artaqin-cncumnerin-kvopirkin-98670000.html
ՌԴ–ն մնում է ՀՀ–ի էներգետիկ անվտանգության երաշխավորը՝ չնայած արտաքին ցնցումներին․ Կոպիրկին
ՌԴ–ն մնում է ՀՀ–ի էներգետիկ անվտանգության երաշխավորը՝ չնայած արտաքին ցնցումներին․ Կոպիրկին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ՝ աշխարհաքաղաքական տուրբուլենտությանը զուգահեռ։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T19:30+0400
2026-02-10T19:30+0400
2026-02-10T19:30+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ կոպիրկին
էներգետիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/09/85609229_0:85:1280:805_1920x0_80_0_0_1beea824a337fc25bd0979b6dda9c379.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը՝ չնայած արտաքին ցնցումներին: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:Նրա խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր շրջափուլ՝ աշխարհաքաղաքական տուրբուլենտության ֆոնին, որն իր վրա զգում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը:Դեսպանը կարծում է, որ այս ուղղությամբ աշխատանքներին նպաստել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցը:Կոպիրկինը վստահեցրել է՝ Ռուսաստանը լիովին շահագրգռված է, որը Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ: Նա համոզված է, որ դրան արդյունավետորեն նպաստում է երկրի լիիրավ մասնակցությունը Մոսկվայի հետ համատեղ ինտեգրացիոն միավորումներին։ Որպես օրինակ` ԵԱՏՄ անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ։Նա ընդգծել է, որ ավանդաբար շարունակել են ակտիվ լինել մշակութային-հումանիտար և միջմարդկային շփումները: Հատկանշական է, որ ռուսաստանցիներն առաջատար են Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։Կոպիրկինը նշել է` երկու ժողովուրդների բարեկամությունը երկրներին փոխանցել են նախնիների սերունդները, այնուհետև այդ բարեկամությունն ամրացել է դարերի ընթացքում փառավոր ընդհանուր հաղթանակներով և համատեղ ստեղծագործ աշխատանքով, զոդվել են սերտ միջմարդկային կապերով:Միաժամանակ այսօր աշխարհում տեղի են ունենում նախկին աշխարհակարգի «տեկտոնական» փոփոխություններ, որոնք հիվանդագին անցում են կատարում դեպի բազմաբևեռ համակարգ։ Ի հայտ են գալիս քաղաքական ազդեցության, տնտեսական աճի, տեխնոլոգիական և ֆինանսական ազդեցության նոր կենտրոններ։ Եվ չնայած դեռ վաղ է խոսել ապագա համաշխարհային ճարտարապետության պարամետրերի մասին, սակայն դրա հիմքում պետք է դրվի իսկական իրավահավասարությունը, փոխհամաձայնության մշակույթը և փոխադարձ շահերը հաշվի առնելը։ Ըստ նրա՝ նոր տիպի բազմակողմանի ասոցիացիաները՝ ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը, առաջնորդվում են այս սկզբունքներով:Նա հավաստիացրել է, որ մնացած աշխարհի հետ հաշվի չնստող հավաքական Արևմուտքի դարաշրջանն ավարտվել է, և պատմական այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/09/85609229_70:0:1206:852_1920x0_80_0_0_5be2a00bf2304d492b96fc4531192084.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, էներգետիկա
հայաստան, ռուսաստան, սերգեյ կոպիրկին, էներգետիկա
ՌԴ–ն մնում է ՀՀ–ի էներգետիկ անվտանգության երաշխավորը՝ չնայած արտաքին ցնցումներին․ Կոպիրկին
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ՝ աշխարհաքաղաքական տուրբուլենտությանը զուգահեռ։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը՝ չնայած արտաքին ցնցումներին: Այս մասին հայտարարել է
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը:
Նրա խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր շրջափուլ՝ աշխարհաքաղաքական տուրբուլենտության ֆոնին, որն իր վրա զգում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանը:
«Առկա մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն՝ երկկողմ փոխգործակցության կուտակված արդյունքը պահպանելու և բազմապատկելու համար»,- նշել է նա:
Դեսպանը կարծում է, որ այս ուղղությամբ աշխատանքներին նպաստել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս Մոսկվա կատարած այցը:
Կոպիրկինը վստահեցրել է՝ Ռուսաստանը լիովին շահագրգռված է, որը Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ: Նա համոզված է, որ դրան արդյունավետորեն նպաստում է երկրի լիիրավ մասնակցությունը Մոսկվայի հետ համատեղ ինտեգրացիոն միավորումներին։ Որպես օրինակ` ԵԱՏՄ անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ։
Նա ընդգծել է, որ ավանդաբար շարունակել են ակտիվ լինել մշակութային-հումանիտար և միջմարդկային շփումները: Հատկանշական է, որ ռուսաստանցիներն առաջատար են Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։
Կոպիրկինը նշել է` երկու ժողովուրդների բարեկամությունը երկրներին փոխանցել են նախնիների սերունդները, այնուհետև այդ բարեկամությունն ամրացել է դարերի ընթացքում փառավոր ընդհանուր հաղթանակներով և համատեղ ստեղծագործ աշխատանքով, զոդվել են սերտ միջմարդկային կապերով:
Միաժամանակ այսօր աշխարհում տեղի են ունենում նախկին աշխարհակարգի «տեկտոնական» փոփոխություններ, որոնք հիվանդագին անցում են կատարում դեպի բազմաբևեռ համակարգ։ Ի հայտ են գալիս քաղաքական ազդեցության, տնտեսական աճի, տեխնոլոգիական և ֆինանսական ազդեցության նոր կենտրոններ։ Եվ չնայած դեռ վաղ է խոսել ապագա համաշխարհային ճարտարապետության պարամետրերի մասին, սակայն դրա հիմքում պետք է դրվի իսկական իրավահավասարությունը, փոխհամաձայնության մշակույթը և փոխադարձ շահերը հաշվի առնելը։ Ըստ նրա՝ նոր տիպի բազմակողմանի ասոցիացիաները՝ ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը, առաջնորդվում են այս սկզբունքներով:
Նա հավաստիացրել է, որ մնացած աշխարհի հետ հաշվի չնստող հավաքական Արևմուտքի դարաշրջանն ավարտվել է, և պատմական այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ։