00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ն մերժեց քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը

© Sputnik / Asatur Yesayants ԱԺ նիստ
ԱԺ նիստ - Sputnik Արմենիա, 1920, 10.02.2026
ԱԺ նիստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում հայտարարեց, որ ընդդիմությունը ոչ թե հայտարարության նախագիծ պետք է բերեր ԱԺ, այլ ընդամենը խորհրդարանական լսումներ կազմակերպեր։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. 52 դեմ, 21 կողմ ձայներով «Քաղաքացիական պայմանագիրը» մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ–ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգման մասին» հայտարարության նախագիծը ներառել ԱԺ նստաշրջանի օրակարգ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այդ ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանք համապատասխանում են ԵԽԽՎ–ի 2012 թվականի 1900–րդ բանաձևով նախատեսված չափանիշներին:
Մինչ քվեարկությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանում ահագնացել են քաղաքական ճնշումները։
«Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների, հաշվեհարդարի բացահայտ գործիքի, իսկ կալանքը` մարդկանց պատժելու և երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի»,– ընդգծեց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ այս կալանքի տակ են բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ, հասարակական–քաղաքական գործիչներ, զոհվածների հարազատներ, որոնք կալանավորված են կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների ու դիրքորոշման համար։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում հայտարարեց, որ ընդդիմությունը ոչ թե հայտարարության նախագիծ պետք է բերեր ԱԺ, այլ ընդամենը խորհրդարանական լսումներ կազմակերպեր։
«Հակառակ դեպքում դուք գեներացնում եք արհեստական տրաֆիկ, արհեստական քննարկումներ ԱԺ–ում։ Տիկին Վարդանյան, դուք իրո՞ք կարծում եք, որ այս տիպի հայտարարությունը պետք է ընդունվեր ԱԺ կողմից։ Նման հայտարարություն ընդունելուց հետո պետք է առնվազն պաշտոնանկ արվի գլխավոր դատախազը, դատավորներ, ամբողջ պետաիրավական համակարգում պետք է գործընթացներ սկսվեին»,– վստահեցրեց հանձնաժողովի նախագահը։
Նա կոչ արեց ընդդիմությանը հավասարության նշան չդնել Հայաստանի և ավտորիտար ռեժիմ ունեցող այլ երկրների միջև, քանի որ ՀՀ–ում չկան քաղբանտարկյալներ։
Լրահոս
0