https://arm.sputniknews.ru/20260210/hhum-uzum-en-avtvomat-dardznel-tmramvolnerin-varvordakan-iravunqic-zrkelu-gvortsyntacy-98639162.html
ՀՀ–ում ուզում են ավտոմատ դարձնել թմրամոլներին վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
ՀՀ–ում ուզում են ավտոմատ դարձնել թմրամոլներին վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
Sputnik Արմենիա
Եթե վարորդի անունով «Արմեդ» համակարգ մուտքագրվի նարկոլոգիական կամ հոգեբուժական դրական եզրակացություն, նրա վարորդական իրավունքն ավտոմատ կդադարեցվի: 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T12:40+0400
2026-02-10T12:40+0400
2026-02-10T12:41+0400
թմրամոլություն
թմրամոլ
հոգեկան
հիվանդություն
վարորդական իրավունք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39022597_0:65:1600:965_1920x0_80_0_0_0b552f40840610b957e82dc1606629ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանում կարագացվի թմրամոլներին վարորդական իրավունքից զրկելու գործընթացը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ–ում այսօր ներկայացրեց ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:Ըստ նախագծի՝ եթե Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը վարորդի անունով տրամադրի դրական եզրակացություն, ապա վարորդական իրավունքն ավտոմատ կդադարեցվի, և ՆԳՆ–ն կարիք չի ունենա հարցումով դիմել կենտրոն կամ առողջապահության նախարարություն։ Նույն կարգը կգործի վարորդի մոտ հոգեկան հիվանդությունների հայտնաբերման դեպքում։Քաղաքացին 500․000 դրամով փորձել է վարորդական վկայական ստանալՂազարյանը նշեց, որ այս փոփոխությունը հնարավոր է դարձել պետական էլեկտրոնային տվյալների բազաների, մասնավորապես` «Արմեդ» բժշկական բազայի և ՆԳՆ էլեկտրոնային բազայի զարգացման, փոխգործակցության շնորհիվ:Նա ավելացրեց` 2021–2025 թթ. ՆԳՆ–ն դադարեցրել է թմրամիջոցից կախվածություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող 2 370 քաղաքացիների վարորդական իրավունքը։Իր հերթին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խնդրեց ՆԳՆ–ին միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ավելի խիստ պատժել վարորդներին ղեկին հեռախոսով խոսելու, ինչպես նաև երեխաների տեղափոխման ժամանակ հատուկ նստատեղերի բացակայության համար:Նա հիշեցրեց, որ 2026 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը ՆԳՆ–ն տվյալներ էր ներկայացրել, ըստ որոնց` 2025 թվականին նման նստատեղերի բացակայության պատճառով ՃՏՊ–ից տուժել է 10 երեխա։Սեպտեմբերի 1–ից ուժի մեջ են մտել վարորդական իրավունքի հետ կապված կարգավորումները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/17/39022597_0:0:1424:1068_1920x0_80_0_0_e7a91b3185ef67542f6ae5391b256c25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրամոլություն, թմրամոլ, հոգեկան, հիվանդություն, վարորդական իրավունք
թմրամոլություն, թմրամոլ, հոգեկան, հիվանդություն, վարորդական իրավունք
ՀՀ–ում ուզում են ավտոմատ դարձնել թմրամոլներին վարորդական իրավունքից զրկելու գործընթացը
12:40 10.02.2026 (Թարմացված է: 12:41 10.02.2026) Եթե վարորդի անունով «Արմեդ» համակարգ մուտքագրվի նարկոլոգիական կամ հոգեբուժական դրական եզրակացություն, նրա վարորդական իրավունքն ավտոմատ կդադարեցվի:
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանում կարագացվի թմրամոլներին վարորդական իրավունքից զրկելու գործընթացը։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ–ում այսօր ներկայացրեց ՀՀ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը:
Ըստ նախագծի՝ եթե Նարկոլոգիական հանրապետական կենտրոնը վարորդի անունով տրամադրի դրական եզրակացություն, ապա վարորդական իրավունքն ավտոմատ կդադարեցվի, և ՆԳՆ–ն կարիք չի ունենա հարցումով դիմել կենտրոն կամ առողջապահության նախարարություն։ Նույն կարգը կգործի վարորդի մոտ հոգեկան հիվանդությունների հայտնաբերման դեպքում։
Ղազարյանը նշեց, որ այս փոփոխությունը հնարավոր է դարձել պետական էլեկտրոնային տվյալների բազաների, մասնավորապես` «Արմեդ» բժշկական բազայի և ՆԳՆ էլեկտրոնային բազայի զարգացման, փոխգործակցության շնորհիվ:
Նա ավելացրեց` 2021–2025 թթ. ՆԳՆ–ն դադարեցրել է թմրամիջոցից կախվածություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող 2 370 քաղաքացիների վարորդական իրավունքը։
Իր հերթին ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խնդրեց ՆԳՆ–ին միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան ավելի խիստ պատժել վարորդներին ղեկին հեռախոսով խոսելու, ինչպես նաև երեխաների տեղափոխման ժամանակ հատուկ նստատեղերի բացակայության համար:
Նա հիշեցրեց, որ 2026 թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը ՆԳՆ–ն տվյալներ էր ներկայացրել, ըստ որոնց` 2025 թվականին նման նստատեղերի բացակայության պատճառով ՃՏՊ–ից տուժել է 10 երեխա։