https://arm.sputniknews.ru/20260210/hakaqaghckeghajin-tankarzheq-avastin-deghamijvoci-keghtsman-ahazang-e-stacvel-98647157.html
Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել
Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել
Sputnik Արմենիա
Դեղագործական ընկերությունը տեղեկացրել է, որ նման սերիայի դեղորայք երբևէ չի արտադրվել։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T14:50+0400
2026-02-10T14:50+0400
2026-02-10T14:57+0400
դեղատուն
դեղ
կեղծիք
հայաստան
քաղցկեղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/19/25889871_0:83:1800:1096_1920x0_80_0_0_91440485dd740b1f9da8c76490a186f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Նշվում է, որ ահազանգի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը փետրվարի 9-ին ստացվել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։Շվեյցարական հայտնի Հոֆման-Լա Ռոշ դեղագործական ընկերությունից տեղեկատվություն է ստացվել Ավաստին (բևացիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ (ապակե սրվակ 4մ) դեղի H0560B18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։Նշենք, որ «Ավաստին» դեղամիջոցն օգտագործվում է քաղցկեղի բուժման նպատակով։ Հայաստանյան տարբեր դեղատներում «Ավաստին» ֆլ 400մգ/16մլ -ն, օրինակ, արժե շուրջ 300 հազար դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/19/25889871_116:0:1685:1177_1920x0_80_0_0_5fd7e35fd6220011f24b4d17cf484a9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեղատուն, դեղ, կեղծիք, հայաստան, քաղցկեղ
դեղատուն, դեղ, կեղծիք, հայաստան, քաղցկեղ
Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել
14:50 10.02.2026 (Թարմացված է: 14:57 10.02.2026) Դեղագործական ընկերությունը տեղեկացրել է, որ նման սերիայի դեղորայք երբևէ չի արտադրվել։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Հակաքաղցկեղային թանկարժեք «Ավաստին» դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Նշվում է, որ ահազանգի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը փետրվարի 9-ին ստացվել է
«Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Շվեյցարական հայտնի Հոֆման-Լա Ռոշ դեղագործական ընկերությունից տեղեկատվություն է ստացվել Ավաստին (բևացիզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/մլ (ապակե սրվակ 4մ) դեղի H0560B18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։
«Ըստ կազմակերպության՝ դեղի H0560B18 սերիայի ապրանք երբևէ չի արտադրվել»,- հայտնում են տեսչական մարմնից և նախազգուշացնում քաղաքացիներին ուշադիր լինել, խուսափել նշված սերիայի դեղի օգտագործումից:
Նշենք, որ «Ավաստին» դեղամիջոցն օգտագործվում է քաղցկեղի բուժման նպատակով։ Հայաստանյան տարբեր դեղատներում «Ավաստին» ֆլ 400մգ/16մլ -ն, օրինակ, արժե շուրջ 300 հազար դրամ։