https://arm.sputniknews.ru/20260210/erkatughu-rusakan-ynkerutjan-kvoghmic-karavarumy-vorvoshaki-khndirner-e-steghtsum-pashinjan-98676435.html
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով՝ հարցին լուծում է պետք գտնել, բայց դա պետք է անել բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ։ 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T23:12+0400
2026-02-10T23:12+0400
2026-02-10T23:44+0400
ռուսաստան
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352847_0:165:1600:1065_1920x0_80_0_0_3012ddc03aa38cb0424e51ad4b822160.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Հայկական երկաթուղու՝ ռուսական կառավարումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում որոշակիորեն մեզ զրկում է մրցակցային առավելությունից։ Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ նրա՝ տարբեր տեղեկություններ են պտտվում, ըստ որոնց՝ հայկական երկաթուղին նույնիսկ ներկայացվում է որպես ռուսական ուղի։ Փաշինյանի խոսքով՝ դրա համար էլ զրոյից մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում Կարս-Դիլիջու երկաթգիծը կառուցելու համար։ Փաշինյանը նշեց, որ հարցն ուղիղ քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։«Ասել եմ՝ ինչու՞ եք մի քանի միլիարդ ծախսում ստեղծելու մի բան, որն արդեն իսկ գոյություն ունի, իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությամբ են պատասխանել, բայց հիմա միջազգային մամուլի արձագանքը տեսնելով մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է, և մենք պետք է հասկանանք՝ ինչ լուծումներ ունենք»,- ասաց Փաշինյանը։Հավելեց՝ խոսքը Հայաստանի ռազմավարական երկարատև շահերի մասին է, և մեր բոլոր բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ Հայաստանի շահերը սպասարկվեն, ոչ թե հայտնվեն փակուղու մեջ։Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ին կոնցեսիոն կառավարման է հանձնվել 2008 թվականի փետրվարին՝ 30 տարի ժամկետով և ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2335/28/23352847_25:0:1445:1065_1920x0_80_0_0_5e9a72d11c90756ad7146b0b42c1b921.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, նիկոլ փաշինյան
ռուսաստան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), հայաստան, նիկոլ փաշինյան
ՀՀ-ն մտադիր է ՌԴ-ի հետ բարեկամաբար քննարկել ՀԿԵ-ի կառավարման հարցը. Նիկոլ Փաշինյան
23:12 10.02.2026 (Թարմացված է: 23:44 10.02.2026) ՀՀ վարչապետի խոսքով՝ հարցին լուծում է պետք գտնել, բայց դա պետք է անել բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Հայկական երկաթուղու՝ ռուսական կառավարումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում որոշակիորեն մեզ զրկում է մրցակցային առավելությունից։ Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային լարված համատեքստի պատճառով և այն հանգամանքի բերումով, որ ՀՀ սեփականություն հանդիսացող երկաթուղին գտնվում է «Ռուսական երկաթուղիների» կառավարման ներքո, մենք զգում ենք, որ այստեղ մեր մրցակցային առավելությունը կորցնում ենք։ Մենք պետք է մտածենք, թե ինչ անենք, որովհետև սա 1, 2, 3 կամ 4 տարվա հարց չէ։ Մենք պետք է լուծում գտնենք, և այդ լուծումը պետք է գտնենք բարեկամական, ընկերական, եղբայրական տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ տարբեր տեղեկություններ են պտտվում, ըստ որոնց՝ հայկական երկաթուղին նույնիսկ ներկայացվում է որպես ռուսական ուղի։ Փաշինյանի խոսքով՝ դրա համար էլ զրոյից մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվում Կարս-Դիլիջու երկաթգիծը կառուցելու համար։ Փաշինյանը նշեց, որ հարցն ուղիղ քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ասել եմ՝ ինչու՞ եք մի քանի միլիարդ ծախսում ստեղծելու մի բան, որն արդեն իսկ գոյություն ունի, իհարկե, այդ հարցին դիվանագիտական լռությամբ են պատասխանել, բայց հիմա միջազգային մամուլի արձագանքը տեսնելով մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է, և մենք պետք է հասկանանք՝ ինչ լուծումներ ունենք»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց՝ խոսքը Հայաստանի ռազմավարական երկարատև շահերի մասին է, և մեր բոլոր բարեկամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ Հայաստանի շահերը սպասարկվեն, ոչ թե հայտնվեն փակուղու մեջ։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը ՀԿԵ-ին կոնցեսիոն կառավարման է հանձնվել 2008 թվականի փետրվարին՝ 30 տարի ժամկետով և ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։