00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:03
57 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վենսի այցի ընթացքում ՀՀ–ն կբարձրացնի՞ հայ գերիների հարցը․ Թորոսյանը հստակ պատասխան չտվեց

© SputnikԱրսեն Թորոսյան
Արսեն Թորոսյան - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2026
Բաժանորդագրվել
Արսեն Թորոսյանը միայն վստահեցրեց, որ այդ հարցը մշտապես իրենց օրակարգում է, ու դրա շնորհիվ են վերջին շրջանում մի քանի գերի վերադարձել ՀՀ։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հստակ պատասխան չտվեց՝ արդյոք ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցի ժամանակ Հայաստանը պատրաստվում է բարձրացնել Բաքվում պահվող հայ գերիների հարցը։
Ինչպես հայտնի է, փետրվարի 9-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը։ Փետրվարի 9-ին երեկոյան տեղի է ունենալու Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։
«Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը միշտ եղել է ՀՀ իշխանությունների առաջնային օրակարգում և միշտ բարձրաձայնվել է բոլոր մակարդակներում և՛ գործող վարչակազմի, և՛ անձամբ նախագահ Թրամփի հետ հանդիպումների ժամանակ։ Պարտադիր չէ, որ տեսախցիկների առաջ ամեն ինչ տեղի ունենա կամ դա իրենց կյանքում որևէ բան փոխի։ Վերջին շրջանի հենց այդ վարվող քաղաքականությունն է թույլ տվել նրանցից մի քանիսին տեղափոխել Երևան։ Այդ գործընթացը շարունակվելու է։ Ինքս էլ անձամբ այդ հարցը բարձրացրել եմ բոլոր երկրների գործընկերների առաջ»,- նշեց Թորոսյանը։
Հարցին՝ ինչ պետք է շահի Հայաստանը Վենսի այցից, նախարարը շեշտեց՝ ՀՀ–ն խորացնում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Ընդգծեց՝ այսօր ՀՀ-ն արդեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական, ու դրանից բխող ոլորտային հարաբերություններ ունի։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը» սկսվել էր 2025 թվականի հունվարին։
Փետրվարի 5–ին Բաքուն հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ևս ցմահ ազատազրկում է պահանջել։
Լրահոս
0