https://arm.sputniknews.ru/20260209/tripp-i-mijvocvov-npatak-ka-hskvoghutjun-sahmanel-sjuniqum-urani-hanqi-nkatmamb-pvordzaget-98585604.html
TRIPP-ի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում ուրանի հանքի նկատմամբ․ փորձագետ
TRIPP-ի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում ուրանի հանքի նկատմամբ․ փորձագետ
Sputnik Արմենիա
Փորձագետի պնդմամբ՝ TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում։ 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T10:18+0400
2026-02-09T10:18+0400
2026-02-09T10:23+0400
վահե դավթյան
թրամփի ուղի (tripp)
ամն
սյունիք
ուրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/12/26501205_0:0:1600:901_1920x0_80_0_0_b08b8dbacf280ffc43acf1b4741b2847.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) նպատակներից է նաև վերահսկողություն սահմանել ՀՀ Սյունիքի մարզի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքերի նկատմամբ։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։Դավթյանը հղում է կատարել ՀՀ ընդերքի երկրաբանության բնագավառի առանցքային մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պետրոս Ալոյանի 2010 թ. հրատարակված գրքին, որտեղ ներկայացված է քարտեզ, որի վրա հստակ նշված են ՀՀ տարածքում ուրանի պաշարների հիմնական գոտիները:Ըստ փորձագետի՝ TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել լոգիստիկ, էներգետիկ, հումքային և ռազմաքաղաքական խնդիրների մի ամբողջ համալիր:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ամն
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/12/26501205_66:0:1490:1068_1920x0_80_0_0_ddde3e43757178c197802c584bbdb6c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահե դավթյան, թրամփի ուղի (tripp), ամն, սյունիք, ուրան
վահե դավթյան, թրամփի ուղի (tripp), ամն, սյունիք, ուրան
TRIPP-ի միջոցով նպատակ կա հսկողություն սահմանել Սյունիքում ուրանի հանքի նկատմամբ․ փորձագետ
10:18 09.02.2026 (Թարմացված է: 10:23 09.02.2026) Փորձագետի պնդմամբ՝ TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) նպատակներից է նաև վերահսկողություն սահմանել ՀՀ Սյունիքի մարզի օգտակար հանածոների, այդ թվում՝ ուրանի հանքերի նկատմամբ։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Դավթյանը հղում է կատարել ՀՀ ընդերքի երկրաբանության բնագավառի առանցքային մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Պետրոս Ալոյանի 2010 թ. հրատարակված գրքին, որտեղ ներկայացված է քարտեզ, որի վրա հստակ նշված են ՀՀ տարածքում ուրանի պաշարների հիմնական գոտիները:
«Վաշինգտոնի աշխարհատնտեսական նպատակները շատ պարզ են։ Այն է՝ հետ չմնալ Չինաստանից և Ռուսաստանից, որտեղ միջուկային էներգիայի զարգացումն ընթանում է հեղափոխական տեմպերով (թորիումի ռեակտորներ, արագ նեյտրոնային ռեակտորներ): Հատկանշական է, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ շուկայում հարստացված ուրանի խոշորագույն մատակարարը մնում է Ռուսաստանը։ Մյուսն էլ՝ թույլ չտալ Ֆրանսիա ուրանի մատակարարումների հնարավոր դիվերսիֆիկացիա Նիգերում և Գաբոնում Փարիզի դիրքերի թուլացման պայմաններում: Եվրոպական շուկան շարունակում է Թրամփի կողմից դիտարկվել որպես տնտեսական գաղութացման գոտի»,- գրել է Դավթյանը։
Ըստ փորձագետի՝ TRIPP-ը փաստացի ապահովում է Վաշինգտոնի ներկայությունը Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային միջանցքում, ինչը միաժամանակ թույլ է տալիս լուծել լոգիստիկ, էներգետիկ, հումքային և ռազմաքաղաքական խնդիրների մի ամբողջ համալիր:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։