https://arm.sputniknews.ru/20260209/narek-samsvonjanin-virahatel-en-pastaban-98611992.html
Նարեկ Սամսոնյանին վիրահատել են․ փաստաբան
Նարեկ Սամսոնյանին վիրահատել են․ փաստաբան
Sputnik Արմենիա
Ռուբեն Մելիքյանը որոշել է հետ չմնալ «թրենդից». նա դիմել է ԱՄՆ փոխնախագահին։ 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T17:39+0400
2026-02-09T17:39+0400
2026-02-09T17:44+0400
հայաստան
նարեկ սամսոնյան
ռուբեն մելիքյան
վիրահատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98223983_0:119:1600:1019_1920x0_80_0_0_3938682bbade0fdca626f64f489fa46e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին վիրահատել են։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Հունվարի 23-ին Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր 14 օր առաջ հայտարարած հացադուլը, սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ, և նա հայտարարել էր, որ շարունակում է հացադուլը։Հունվարի 29-ին կայացած դատական նիստի ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սամսոնյանին նիստերի դահլիճ էին բերել անվասայլակով։Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98223983_37:0:1458:1066_1920x0_80_0_0_ea417cece4c85d998a205492efcded3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նարեկ սամսոնյան, ռուբեն մելիքյան, վիրահատություն
հայաստան, նարեկ սամսոնյան, ռուբեն մելիքյան, վիրահատություն
Նարեկ Սամսոնյանին վիրահատել են․ փաստաբան
17:39 09.02.2026 (Թարմացված է: 17:44 09.02.2026) Ռուբեն Մելիքյանը որոշել է հետ չմնալ «թրենդից». նա դիմել է ԱՄՆ փոխնախագահին։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին վիրահատել են։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան
Ռուբեն Մելիքյանը։
Հունվարի 23-ին Նարեկ Սամսոնյանին տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նա բժշկի ցուցումով դադարեցրել էր 14 օր առաջ հայտարարած հացադուլը, սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին տեղափոխել էին քրեակատարողական հիմնարկ, և նա հայտարարել էր, որ շարունակում է հացադուլը։Հունվարի 29-ին կայացած դատական նիստի ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սամսոնյանին
նիստերի դահլիճ էին բերել անվասայլակով։
«Իրազեկում եմ հանրությանը, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն այսօր ենթարկվել է վիրահատության։ Այն անցել է բարեհաջող։ Թրենդից հետ չմնալով՝ ե՛ս էլ դիմեմ փոխնախագահ Վենսին` բարի գալուստ Հայաստան՝ մի երկիր, որտեղ «հետույք» բառը եթերում ասելու համար կա կալանավորված անձ»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան
ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ
Նարեկ Սամսոնյանի և
Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ
քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ
Սամսոնյանն ու
Սաղաթելյանը կալանավորվեցին։