https://arm.sputniknews.ru/20260209/israjeli-zinvvornery-spanel-en-libanani-bnakavajreric-meki-hamajnqapetarani-ashkhatakcin-98625458.html
Իսրայելի զինվորները սպանել են Լիբանանի բնակավայրերից մեկի համայնքապետարանի աշխատակցին
Իսրայելի զինվորները սպանել են Լիբանանի բնակավայրերից մեկի համայնքապետարանի աշխատակցին
Sputnik Արմենիա
Լիբանանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր երկրի հարավում երեք քաղաքացու, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի զոհվելու մասին։ 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T21:35+0400
2026-02-09T21:35+0400
2026-02-09T21:36+0400
իսրայել
լիբանան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81374922_0:160:3072:1888_1920x0_80_0_0_1937ec859ddda5c95e497817670992ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Իսրայելցի զինվորականները սահմանային աշտարակից կրակ են բացել և սպանել լիբանանյան սահմանամերձ Այտա աշ-Շաաբ բնակավայրի համայնքապետարանի աշխատակցին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի շտապօգնության ծառայությունում իր աղբյուրին։Լիբանանի առողջապահության նախարարությունը այսօր հայտնել էր, որ Լիբանանի հարավում գտնվող Յանուխ բնակավայրում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեք քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը՝ Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս տևած շարունակական սրացումից հետո, ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը՝ համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի։ Ըստ այդ ծրագրի՝ հրադադարից հետո 60 օրվա ընթացքում Լիբանանի բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավային տարածքները, իսկ «Հեզբոլլահ» շարժման ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին դեպի Լիտանի գետի հյուսիսային ափ։ Գետը հոսում է իսրայելական սահմանից 20-30 կիլոմետր հեռավորության վրա։
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81374922_171:0:2902:2048_1920x0_80_0_0_a88d5983ffdf48d7b6cb88b05aaff943.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, պատերազմ
իսրայել, լիբանան, պատերազմ
Իսրայելի զինվորները սպանել են Լիբանանի բնակավայրերից մեկի համայնքապետարանի աշխատակցին
21:35 09.02.2026 (Թարմացված է: 21:36 09.02.2026) Լիբանանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր երկրի հարավում երեք քաղաքացու, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի զոհվելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik. Իսրայելցի զինվորականները սահմանային աշտարակից կրակ են բացել և սպանել լիբանանյան սահմանամերձ Այտա աշ-Շաաբ բնակավայրի համայնքապետարանի աշխատակցին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբանանի շտապօգնության ծառայությունում իր աղբյուրին։
Լիբանանի առողջապահության նախարարությունը այսօր հայտնել էր, որ Լիբանանի հարավում գտնվող Յանուխ բնակավայրում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեք քաղաքացի է զոհվել, այդ թվում՝ երեք տարեկան երեխա։
«Լիբանանի հարավի Այտա աշ-Շաաբ բնակավայրի բնակիչը զոհվել է հրազենային վնասվածքներից, երբ իսրայելցի զինվորականները կրակ են բացել նրա ուղղությամբ՝ դեմ-դիմաց մոտ մեկ կիլոմետր հեռու գտնվող Ար-Ռահեբ դիրքից։ Զոհվածը Այտայի համայնքապետարանի աշխատակից էր»,-ասել է գործակալության զրուցակիցը։
2024 թվականի նոյեմբերի 27-ի գիշերը՝ Իսրայելի և Լիբանանի միջև գրեթե 14 ամիս տևած շարունակական սրացումից հետո, ուժի մեջ մտավ հրադադարի ռեժիմը՝ համաձայն կարգավորման ամերիկյան ծրագրի։ Ըստ այդ ծրագրի՝ հրադադարից հետո 60 օրվա ընթացքում Լիբանանի բանակը պետք է զբաղեցներ երկրի հարավային տարածքները, իսկ «Հեզբոլլահ» շարժման ուժերն ու ենթակառուցվածքները պետք է հետ քաշվեին դեպի Լիտանի գետի հյուսիսային ափ։ Գետը հոսում է իսրայելական սահմանից 20-30 կիլոմետր հեռավորության վրա։