https://arm.sputniknews.ru/20260209/iranum-nshel-en-urani-harstacman-makardaki-nvazecman-pajmany-98609956.html
Իրանում նշել են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման պայմանը
Իրանում նշել են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման պայմանը
Sputnik Արմենիա
Հարցը քննարկվում Է ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Բացի այդ, Իրանը ՄԱԳԱՏԷ-ից հստակ դիրքորոշում է ակնկալում անցյալ տարվա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ: 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T17:11+0400
2026-02-09T17:11+0400
2026-02-09T17:11+0400
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
ուրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412211_0:167:1600:1067_1920x0_80_0_0_49432fc2d4ae79326c8aa0f8864cb22d.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik․ Թեհրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը, եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ հանի Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։Էսլամին հավելել է, որ Օմանի բանակցություններում չի քննարկվել հարստացված ուրանը երրորդ երկրներ փոխանցելու հնարավորությունը:Փետրվարի 6-ին Մասկատում ավարտվել են միջուկային թեմայի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները: «Fars» գործակալության տվյալներով՝ կողմերն ըստ ամենայնի պայմանավորվել են շարունակել դիվանագիտական գործընթացը: Դա 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական պատերազմի բերումով առաջացած բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո առաջին հանդիպումն էր։ Իրանն ու ԱՄՆ-ն այդ պահի դրությամբ անցկացրել էին խորհրդակցությունների 5 փուլ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1d/47412211_100:0:1523:1067_1920x0_80_0_0_fb765236be496424ce9593cbba444778.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, ուրան
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, ուրան
Իրանում նշել են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման պայմանը
Հարցը քննարկվում Է ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Բացի այդ, Իրանը ՄԱԳԱՏԷ-ից հստակ դիրքորոշում է ակնկալում անցյալ տարվա Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի - Sputnik․ Թեհրանը կնվազեցնի ուրանի հարստացման մակարդակը, եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ հանի Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։
«Մինչև 60 տոկոս հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման բանակցությունների հնարավորությունը կախված է նրանից, թե պատրաստ է, արդյոք, Վաշինգտոնը ի պատասխան վերացնել բոլոր պատժամիջոցները», - պաշտոնյայի խոսքը փոխանցում է ISNA գործակալությունը:
Էսլամին հավելել է, որ Օմանի բանակցություններում չի քննարկվել հարստացված ուրանը երրորդ երկրներ փոխանցելու հնարավորությունը:
Փետրվարի 6-ին Մասկատում ավարտվել են միջուկային թեմայի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները: «Fars» գործակալության տվյալներով՝ կողմերն ըստ ամենայնի պայմանավորվել են շարունակել դիվանագիտական գործընթացը: Դա 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական պատերազմի բերումով առաջացած բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո առաջին հանդիպումն էր։ Իրանն ու ԱՄՆ-ն այդ պահի դրությամբ անցկացրել էին խորհրդակցությունների 5 փուլ։