https://arm.sputniknews.ru/20260209/irani-agnn-arajarkel-e-eatm-azat-tntesakan-gvotineri-kazmakerputjun-steghtsel-98593772.html
Իրանի ԱԳՆ–ն առաջարկել է ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն ստեղծել
Իրանի ԱԳՆ–ն առաջարկել է ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն ստեղծել
Sputnik Արմենիա
Իրանի ազատ տնտեսական գոտիներում արդեն գործում են օտարերկրյա ներդրողներին խրախուսող և պաշտպանող օրենքներ։ 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T11:59+0400
2026-02-09T11:59+0400
2026-02-09T12:00+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
ազատ տնտեսական գոտի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98594577_0:80:1536:944_1920x0_80_0_0_21dc126aea68cf6146eb46900c8e246e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Իրանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ազատ տնտեսական գոտիների (ԱԶԳ) համագործակցության մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին։Համաձայնեցվել են երկրները, որոնց հետ ԵԱՏՄ-ն կսկսի բանակցություններ առևտրային ռեժիմի շուրջՆրա խոսքով՝ առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանն ու առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը։ Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները նվազագույն մաքսային տուրքեր են նախատեսում, ինչը զգալիորեն նվազեցնում է բիզնեսի ծախսերը։Իրանի ազատ տնտեսական գոտիներում արդեն գործում են օտարերկրյա ներդրողներին խրախուսող և պաշտպանող օրենքներ։ Առանցքային խթանները ներառում են5-10 տարվա հարկային արձակուրդ, հիմնական կապիտալի պահպանման և շահույթի դուրսբերման երաշխիքներ, ինչպես նաև ներդրումների մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգ։Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ից՝ փոխարինելով 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին։ Սա նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտիների (ներառյալ Մեղրիի ազատ տնտեսական գոտին) և Իրանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրն ու արդյունաբերական և լոգիստիկ կապեր ստեղծելով տարածաշրջանում։Իրանը նախատեսում է Թեհրանի օդանավակայանում զարգացնել ազատ տնտեսական գոտին. Բազրփաշ
իրանի իսլամական հանրապետություն
ազատ տնտեսական գոտի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98594577_86:0:1451:1024_1920x0_80_0_0_856a04a2304c03a41c88fed1a6e5e376.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ազատ տնտեսական գոտի
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ազատ տնտեսական գոտի
Իրանի ԱԳՆ–ն առաջարկել է ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտիների կազմակերպություն ստեղծել
11:59 09.02.2026 (Թարմացված է: 12:00 09.02.2026) Իրանի ազատ տնտեսական գոտիներում արդեն գործում են օտարերկրյա ներդրողներին խրախուսող և պաշտպանող օրենքներ։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Իրանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ազատ տնտեսական գոտիների (ԱԶԳ) համագործակցության մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին։
Նրա խոսքով՝ առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանն ու առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը։ Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները նվազագույն մաքսային տուրքեր են նախատեսում, ինչը զգալիորեն նվազեցնում է բիզնեսի ծախսերը։
Իրանի ազատ տնտեսական գոտիներում արդեն գործում են օտարերկրյա ներդրողներին խրախուսող և պաշտպանող օրենքներ։ Առանցքային խթանները ներառում են5-10 տարվա հարկային արձակուրդ, հիմնական կապիտալի պահպանման և շահույթի դուրսբերման երաշխիքներ, ինչպես նաև ներդրումների մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգ։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին ամբողջական համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ից՝ փոխարինելով 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին։ Սա նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտիների (ներառյալ Մեղրիի ազատ տնտեսական գոտին) և Իրանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրն ու արդյունաբերական և լոգիստիկ կապեր ստեղծելով տարածաշրջանում։