https://arm.sputniknews.ru/20260209/arcakh-anvan-pvokharen-erazhshtutjuny-ara-gevvorgjani-inchpes-e-lutsvel-olimpiakan-vetshy-98603303.html
«Արցախ» անվան փոխարեն «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ ինչպես է լուծվել օլիմպիական վեճը
«Արցախ» անվան փոխարեն «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ ինչպես է լուծվել օլիմպիական վեճը
Sputnik Արմենիա
Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, թե խաղերը ժողովուրդների միջև բարեկամության խորհրդանիշ են։ 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T15:03+0400
2026-02-09T15:03+0400
2026-02-09T16:21+0400
հայաստան
արցախ
արա գևորգյան
գեղասահորդ
գեղասահք
օլիմպիական խաղեր
կարինա ակոպովա
նիկիտա ռախմանին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0e/88928115_0:41:2172:1263_1920x0_80_0_0_22ae0752021eaf8620e7f3e4d018b758.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ «Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ այսպես է լուծվել Հայաստանի ու Ադրբեջանի օլիմպիական վեճը։Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդես են գալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ: Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է` առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։Ինչպես հայտնում է «The Guardian»-ը, Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է այս հարթակն օգտագործել քաղաքական նպատակներով, պետք է քաղաքական չեզոքություն պահել։«Օլիմպիական խաղերը խաղաղության, բարեկամության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են», - ասել է հանձնախումբը։Միջազգային գեղասահքի միությունը հայտարարել է, որ իրավիճակը դիտարկվել է բոլոր ներգրավված կողմերի հետ։ Ի վերջո, որոշում է կայացվել մրցութային ծրագիրը ներկայացնելիս օգտագործել ոչ թե երաժշտության պաշտոնական անվանումը՝ «Արցախ», այլ պարզապես գրել՝ «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։Հիշեցնենք` ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկել են փետրվարի 6-ին:Հայաստանն օլիմպիական խաղերում 5 ներկայացուցիչ ունի` դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0e/88928115_118:0:2045:1445_1920x0_80_0_0_af4fb037325873a0457300b8d211587c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, արա գևորգյան, գեղասահորդ, գեղասահք, օլիմպիական խաղեր, կարինա ակոպովա, նիկիտա ռախմանին
հայաստան, արցախ, արա գևորգյան, գեղասահորդ, գեղասահք, օլիմպիական խաղեր, կարինա ակոպովա, նիկիտա ռախմանին
«Արցախ» անվան փոխարեն «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ ինչպես է լուծվել օլիմպիական վեճը
15:03 09.02.2026 (Թարմացված է: 16:21 09.02.2026) Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, թե խաղերը ժողովուրդների միջև բարեկամության խորհրդանիշ են։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik․ «Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ այսպես է լուծվել Հայաստանի ու Ադրբեջանի
օլիմպիական վեճը։
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդես են գալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ: Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է` առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։
Ինչպես հայտնում է
«The Guardian»-ը, Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է այս հարթակն օգտագործել քաղաքական նպատակներով, պետք է քաղաքական չեզոքություն պահել։
«Օլիմպիական խաղերը խաղաղության, բարեկամության և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի խորհրդանիշ են», - ասել է հանձնախումբը։
Միջազգային գեղասահքի միությունը հայտարարել է, որ իրավիճակը դիտարկվել է բոլոր ներգրավված կողմերի հետ։ Ի վերջո, որոշում է կայացվել մրցութային ծրագիրը ներկայացնելիս օգտագործել ոչ թե երաժշտության պաշտոնական անվանումը՝ «Արցախ», այլ պարզապես գրել՝ «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։
Հիշեցնենք` ձմեռային օլիմպիական խաղերը
Իտալիայում մեկնարկել են փետրվարի 6-ին:
Հայաստանն օլիմպիական խաղերում
5 ներկայացուցիչ ունի` դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը: