https://arm.sputniknews.ru/20260209/amn-rou-arnvazn-20-transpvortajin-inqnatir-e-zhamanel-erevan-ev-baqu-vensi-ajcic-araj-98603516.html
ԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու Վենսի այցից առաջ
ԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու Վենսի այցից առաջ
Sputnik Արմենիա
Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ից՝ վերալիցքավորվելով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում։ 09.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-09T15:07+0400
2026-02-09T15:07+0400
2026-02-09T15:12+0400
ինքնաթիռ
ջեյմս դեյվիդ վենս
ջեյ դի վենս
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98599301_0:92:1280:812_1920x0_80_0_0_394b912ce0db5510a49706465c8c5636.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, Sputnik Արմենիայի հաշվարկներով, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ժամանումից առաջ ժամանել է Հայաստան և Ադրբեջան։ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Երևանից նա կմեկնի Բաքու։Գրեթե բոլոր չվերթերն իրականացվել են Boeing C-17a Globemaster III–ով՝ մինչև 77,5 տոննա ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռով: Բացի այդ, Երևան և Բաքու են թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված՝ Lockheed Martin MC-130J Commando II մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։Եվս երկու չվերթ նրանք իրականացրել են դեպի Վրաստան։Ինքը՝ Վենսը, Իտալիայի օլիմպիական խաղերին ժամանել է 14 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմի կազմում։ Սակայն ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվությունը Հայաստան և Ադրբեջան նրա այցից առաջ քննարկման առարկա է դարձել նաև Իրանի շուրջ լարվածության և նրա սահմաններին ուժեր քաշելու համատեքստում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98599301_0:0:1220:914_1920x0_80_0_0_a8e6a9df4d2d5228e059d14ca6e13cf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ, ջեյմս դեյվիդ վենս, ջեյ դի վենս, հայաստան
ինքնաթիռ, ջեյմս դեյվիդ վենս, ջեյ դի վենս, հայաստան
ԱՄՆ ՌՕՈւ առնվազն 20 տրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երևան և Բաքու Վենսի այցից առաջ
15:07 09.02.2026 (Թարմացված է: 15:12 09.02.2026) Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ից՝ վերալիցքավորվելով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռ,
Sputnik Արմենիայի հաշվարկներով, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ժամանումից առաջ ժամանել է Հայաստան և Ադրբեջան։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Երևանից նա կմեկնի Բաքու։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնաթիռների մեծ մասը Երևան և Բաքու են ժամանել փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում։Մասնավորապես, մեր դիտարկումը ցույց է տվել, որ Հայաստան է ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։Եվս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։ Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ի բազաներից՝ վերալիցքավորվելով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում։
Գրեթե բոլոր չվերթերն իրականացվել են Boeing C-17a Globemaster III–ով՝ մինչև 77,5 տոննա ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռով: Բացի այդ, Երևան և Բաքու են թռել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների ուժերի համար նախատեսված՝ Lockheed Martin MC-130J Commando II մասնագիտացված ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։
Եվս երկու չվերթ նրանք իրականացրել են դեպի Վրաստան։
Ինքը՝ Վենսը, Իտալիայի օլիմպիական խաղերին ժամանել է 14 ինքնաթիռներից բաղկացած օդային նավատորմի կազմում։ Սակայն ԱՄՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվությունը Հայաստան և Ադրբեջան նրա այցից առաջ քննարկման առարկա է դարձել նաև Իրանի շուրջ լարվածության և նրա սահմաններին ուժեր քաշելու համատեքստում։