00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը Մոսկվային և Պեկինին պատմել է Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

© Sputnik / Григорий СысоевԻրան Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին
Իրան Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2026
Իրան Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Իրանի փոխարտգործնախարարը Թեհրանում հանդիպել էր Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններին:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ տարաձայնությունների շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքի և մանրամասների մասին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Երեկ Իրանի արտգործնախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին X սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների հաջորդ օրը Թեհրանում հանդիպել է Ռուսաստանի և Չինաստանի դեսպաններին:
«Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Չինաստանի և Ռուսաստանի հետ: Չինաստանն ու Ռուսաստանը երկու բարեկամ երկրներ են և մեր ռազմավարական գործընկերները: Երեկ տեղակալս հանդիպել է Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին ու նրանց տեղեկացրել բանակցությունների ընթացքի և մանրամասների մասին: Մենք կշարունակենք խորհրդակցել նրանց հետ»,-իրանցի նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:
Արտգործնախարարն այս մասին հայտարարել է Օմանի Մասկատ քաղաքում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների` միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից 2 օր անց։
Օմանի միջնորդությամբ կողմերի հանդիպումն առաջինն էր բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության պատճառով։ Մինչ այդ պահը Իրանն ու ԱՄՆ-ն խորհրդակցությունների հինգ փուլ էին անցկացրել:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան նավերի «արմադան» ճանապարհ է ընկել դեպի Իրան: Նա հույս էր հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի բանակցությունների սեղանի շուրջ նստել և «գործարք» կնքել, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։
Թեհրանը պնդում է` ուրան հարստացնելու իրավունք ունի, անգամ եթե դա հանգեցնի պատերազմի. ԱԳՆ
Լրահոս
0