https://arm.sputniknews.ru/20260208/hhin-amn-erashkhiqner-en-petq-vor-adrbejanin-vatsharvats-zenqy-mer-dem-chi-kirarvi-maruqjan-98570380.html
ՀՀ–ին ԱՄՆ երաշխիքներ են պետք, որ Ադրբեջանին վաճառված զենքը մեր դեմ չի կիրառվի. Մարուքյան
ՀՀ–ին ԱՄՆ երաշխիքներ են պետք, որ Ադրբեջանին վաճառված զենքը մեր դեմ չի կիրառվի. Մարուքյան
Sputnik Արմենիա
Ըստ Մարուքյանի` Ջեյմս Վենսի այցը նաև նրա համար է, որ հասկանան Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումը` Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում։ 08.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-08T14:27+0400
2026-02-08T14:27+0400
2026-02-08T14:27+0400
ամն
էդմոն մարուքյան
հայաստան
ադրբեջան
գերի
զենք
ջեյմս դեյվիդ վենս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/08/98569429_0:0:1144:643_1920x0_80_0_0_110e37dc0104b688628fdfbaea20cd62.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Հայաստանի իշխանությունները պետք է ԱՄՆ–ից ստանան երաշխիքներ, որ Ադրբեջանին վաճառված զենքը Հայաստանի դեմ չի կիրառվի կամ ԱՄՆ–ն պետք է Հայաստանին և Ադրբեջանին նույնատիպ զենք վաճառի։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր տեսաուղերձում` անդրադառնալով նրան, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ կշահեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի պաշտոնական այցից։Նշենք, որ փաստացի Հայաստանի օգնությամբ Ադրբեջանն ազատվել է ԱՄՆ–ի սանկցիաներից, որով Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգո էր սահմանվել։ Նման էնբարգո սահմանել էր նաև Մեծ Բրիտանիան Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, որը ևս վերացվել է։Նրա խոսքով` այսօր տասնյակ մարդիկ տարբեր նամակներով դիմում են Վենսին Հայաստանի քաղբանտարկյալների, Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատման համար, սակայն այդ ամենի մեջ կարևոր ռազմավարական հարցեր չեն բարձրացվում։«Մեր իշխանությունը գոնե կարող է ասել, որ Բաքվում հայերին ցմահ դատել են այս խաղաղության պրոցեսի ընթացքում։ Դա այս պրոցեսի դեսե՞րտն է, ի՞նչն է, չեմ կարող ասել։ Վարչապետը Ալիևի հետ Աբու Դաբիում խաղաղության մրցանակ է ստանում, հաջորդ օրն այդ մարդկանց ցմահ դատապարտում են, մինչդեռ Հայաստանում դատավարությունից հետո պետական մակարդակում ոչ մի հայտարարություն չի հնչում»,–ասաց Մարուքյանը։Նա ընդգծեց, որ Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ դատելով Հայաստանի վերջին 30 տարվա կյանքն է դատապարտում, որպեսզի հետագայում որպես փոխհատուցում հող ուզի։Ըստ Մարուքյանի` Ջեյմս Վենսի այցը նաև նրա համար է, որ հասկանան Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումը` Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում։Հավելենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ԱՄՆ փոխնախագահի այցը` ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. մեկնաբանում է Մարուքյանը
Sputnik Արմենիա
ԱՄՆ փոխնախագահի այցը` ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. մեկնաբանում է Մարուքյանը
2026-02-08T14:27+0400
true
PT3M22S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/08/98569429_122:0:979:643_1920x0_80_0_0_cd1220e2c3a22224f4d63483cc76710b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, էդմոն մարուքյան, հայաստան, ադրբեջան, գերի, զենք, ջեյմս դեյվիդ վենս, видео
ամն, էդմոն մարուքյան, հայաստան, ադրբեջան, գերի, զենք, ջեյմս դեյվիդ վենս, видео
ՀՀ–ին ԱՄՆ երաշխիքներ են պետք, որ Ադրբեջանին վաճառված զենքը մեր դեմ չի կիրառվի. Մարուքյան
Ըստ Մարուքյանի` Ջեյմս Վենսի այցը նաև նրա համար է, որ հասկանան Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումը` Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում։
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Հայաստանի իշխանությունները պետք է ԱՄՆ–ից ստանան երաշխիքներ, որ Ադրբեջանին վաճառված զենքը Հայաստանի դեմ չի կիրառվի կամ ԱՄՆ–ն պետք է Հայաստանին և Ադրբեջանին նույնատիպ զենք վաճառի։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր տեսաուղերձում` անդրադառնալով նրան, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ կշահեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի պաշտոնական այցից։
Նշենք, որ փաստացի Հայաստանի օգնությամբ Ադրբեջանն ազատվել է ԱՄՆ–ի սանկցիաներից, որով Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգո էր սահմանվել։ Նման էնբարգո սահմանել էր նաև Մեծ Բրիտանիան Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, որը ևս վերացվել է։
«Տասնյակ տարիներ Ադրբեջանն ամերիկյան սանկցիաների տակ էր և չէր կարող գնել Միացյալ Նահանգներից զենքեր կամ այնպիսի ապրանքներ, որը կարող էր օգտագործվել ռազմական նպատակներով։ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ստացել է միայն Իրանի հետ սահմանի ամրապնդման օգնություն, քանի ահաբեկչության սոուսի տակ ստանում էին թրեյնինգ, փող և որոշակի տեխնիկա, որը հետագայում բացահայտել ենք, որ կիրառել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ»,–ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով` այսօր տասնյակ մարդիկ տարբեր նամակներով դիմում են Վենսին Հայաստանի քաղբանտարկյալների, Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատման համար, սակայն այդ ամենի մեջ կարևոր ռազմավարական հարցեր չեն բարձրացվում։
«Մեր իշխանությունը գոնե կարող է ասել, որ Բաքվում հայերին ցմահ դատել են այս խաղաղության պրոցեսի ընթացքում։ Դա այս պրոցեսի դեսե՞րտն է, ի՞նչն է, չեմ կարող ասել։ Վարչապետը Ալիևի հետ Աբու Դաբիում խաղաղության մրցանակ է ստանում, հաջորդ օրն այդ մարդկանց ցմահ դատապարտում են, մինչդեռ Հայաստանում դատավարությունից հետո պետական մակարդակում ոչ մի հայտարարություն չի հնչում»,–ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ դատելով Հայաստանի վերջին 30 տարվա կյանքն է դատապարտում, որպեսզի հետագայում որպես փոխհատուցում հող ուզի։
«Ադրբեջանի պլաններում կա Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի վերաբերյալ տարածքային պահանջներ։ Հարց է առաջանում` լավ, ինչի՞ է զինվում Ադրբեջանը, ո՞ւմ դեմ է զինվում, հիմա էլ Ամերիկայից է զինվելու... Մեզ երաշխիքներ են պետք ԱՄՆ–ից։ Կա՛մ թող մեզ էլ զինեն, որ հակակշռվի, կա՛մ երաշխիքներ տան, որ իրենցից գնված զենքը մեր դեմ չի կիրառվելու»,–ասաց նա։
Ըստ Մարուքյանի` Ջեյմս Վենսի այցը նաև նրա համար է, որ հասկանան Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումը` Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում։
Հավելենք, որ ԱՄՆ փոխնախագահ
Ջեյմս Դեյվիս Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։