https://arm.sputniknews.ru/20260208/hatshujqvov-em-arel-hakvobjany-gumennikin-ir-erazhshtutjan-kirarman-iravunqy-talu-masin-98569142.html
Հաճույքով եմ արել. Հակոբյանը՝ Գումեննիկին իր երաժշտության կիրառման իրավունքը տալու մասին
Հաճույքով եմ արել. Հակոբյանը՝ Գումեննիկին իր երաժշտության կիրառման իրավունքը տալու մասին
Sputnik Արմենիա
Կոմպոզիտորը խոստովանել է, որ իր համար գլխավորը Ադելիա Պետրոսյանի և Պյոտր Գումեննիկի հաջողությունն է ձմեռային օլիմպիադայում: 08.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-08T13:00+0400
2026-02-08T13:00+0400
2026-02-08T13:06+0400
հայ
կոմպոզիտոր
օլիմպիադա
ռուս
գեղասահք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96312225_0:0:3170:1784_1920x0_80_0_0_1f12a768f6335b37f725f58687e66aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ռուսաստանցի հայ ջութակահար ու կոմպոզիտոր Էդգար Հակոբյանը գեղասահորդ Պյոտր Գումեննիկին հաճույքով է տրամադրել իր «Waltz 1805» ստեղծագործության օգտագործման իրավունքը՝ Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում անցկացվող 2026 թվականի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում ելույթ ունենալու համար: Այս մասին նա պատմել է ՌԻԱ Նովոստիին:Երեկ հայտնի դարձավ, որ Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում Գումեննիկին չեն թույլատրել օգտագործել «Պարֆյումեր» ֆիլմի երաժշտությունը՝ հեղինակային իրավունքի պատճառով: Չմշկասահորդների միջազգային միության (ISU) մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Գումեննիկը, ինչպես և մյուս գեղասահորդները, անձնական պատասխանատվություն են կրում ծրագրերում օգտագործվող երաժշտության հեղինակային իրավունքների պահպանման համար:Տղամարդիկ կարճ ծրագիրը կներկայացնեն փետրվարի 10-ին: Կանանց մենասահքում Ռուսաստանը կներկայացնի Ադելիա Պետրոսյանը, որը Օլիմպիադայում ելույթները կսկսի փետրվարի 17-ին:Այս օլիմպիական մրցաշրջանում Չմշկասահորդների միջազգային միության պահանջները հեղինակային իրավունքների պահպանման վերաբերյալ խստացվել են, ինչը մի շարք միջադեպերի է հանգեցրել մրցաշարի մասնակիցների շրջանում: Սա վկայում է կանոնակարգի փոփոխությունների համակարգային բնույթի և երաժշտական ուղեկցության իրավական կողմերի նկատմամբ կազմակերպիչների խիստ ուշադրության մասին:Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնեցին Միլան. ի՞նչ ակնկալիքներ ունեն գեղասահորդները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96312225_320:0:3049:2047_1920x0_80_0_0_0b387ee5e135bca1d10ce177518da305.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ, կոմպոզիտոր, օլիմպիադա, ռուս, գեղասահք
հայ, կոմպոզիտոր, օլիմպիադա, ռուս, գեղասահք
Հաճույքով եմ արել. Հակոբյանը՝ Գումեննիկին իր երաժշտության կիրառման իրավունքը տալու մասին
13:00 08.02.2026 (Թարմացված է: 13:06 08.02.2026) Կոմպոզիտորը խոստովանել է, որ իր համար գլխավորը Ադելիա Պետրոսյանի և Պյոտր Գումեննիկի հաջողությունն է ձմեռային օլիմպիադայում:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ռուսաստանցի հայ ջութակահար ու կոմպոզիտոր Էդգար Հակոբյանը գեղասահորդ Պյոտր Գումեննիկին հաճույքով է տրամադրել իր «Waltz 1805» ստեղծագործության օգտագործման իրավունքը՝ Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում անցկացվող 2026 թվականի Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում ելույթ ունենալու համար: Այս մասին նա պատմել է
ՌԻԱ Նովոստիին: Երեկ հայտնի դարձավ, որ Օլիմպիական խաղերի կարճ ծրագրում Գումեննիկին չեն թույլատրել օգտագործել «Պարֆյումեր» ֆիլմի երաժշտությունը՝ հեղինակային իրավունքի պատճառով: Չմշկասահորդների միջազգային միության (ISU) մամուլի ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ Գումեննիկը, ինչպես և մյուս գեղասահորդները, անձնական պատասխանատվություն են կրում ծրագրերում օգտագործվող երաժշտության հեղինակային իրավունքների պահպանման համար:
«Երկար տարիներ իմ ստեղծագործությունը սերտորեն կապված է այս հրաշալի մարզաձևի հետ: Համապատասխանաբար, իմ գրած երաժշտության մեջ ի սկզբանե դնում եմ սահքի հնարավորությունը: Ստեղծված իրավիճակի հետ կապված ընտրությունը կանգ առավ այս ստեղծագործության վրա, որի իրավունքները ես հաճույքով տրամադրեցի: Ինձ համար միայն մի բան նշանակություն ունի՝ մեր Պյոտրի և Ադելիայի հաջողությունը: Երկրպագում ենք մերոնց: Միայն առաջ»,-ասել է Հակոբյանը:
Տղամարդիկ կարճ ծրագիրը կներկայացնեն փետրվարի 10-ին: Կանանց մենասահքում Ռուսաստանը կներկայացնի Ադելիա Պետրոսյանը, որը Օլիմպիադայում ելույթները կսկսի փետրվարի 17-ին:
Այս օլիմպիական մրցաշրջանում Չմշկասահորդների միջազգային միության պահանջները հեղինակային իրավունքների պահպանման վերաբերյալ խստացվել են, ինչը մի շարք միջադեպերի է հանգեցրել մրցաշարի մասնակիցների շրջանում: Սա վկայում է կանոնակարգի փոփոխությունների համակարգային բնույթի և երաժշտական ուղեկցության իրավական կողմերի նկատմամբ կազմակերպիչների խիստ ուշադրության մասին: