https://arm.sputniknews.ru/20260208/halvocq-er-ev-dzjuny-pkhrun-er-olimpiakan-khagherum-mer-nerkajacucichy-patmel-e-mrcman-masin-98575536.html
Հալոցք էր և ձյունը փխրուն էր. օլիմպիական խաղերում մեր ներկայացուցիչը պատմել է մրցման մասին
Հալոցք էր և ձյունը փխրուն էր. օլիմպիական խաղերում մեր ներկայացուցիչը պատմել է մրցման մասին
Sputnik Արմենիա
Ձմեռային օլիմպիական խաղերում ՀՀ–ն ներկայացնող լեռնադահուկորդ Միքայել Միքայելյանն այնքան էլ գոհ չէ այսօր գրանցած իր արդյունքից՝ նա իրեն լավագույն 30-յակի մեջ էր... 08.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-08T20:11+0400
2026-02-08T20:11+0400
2026-02-08T20:22+0400
տեսանյութեր
միքայել միքայելյան
դահուկ
դահուկավազք
իտալիա
օլիմպիադա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/08/98574985_4:0:1280:718_1920x0_80_0_0_ecdd8a845ec1f1792a55fa9c600a97ba.jpg
Ձմեռային օլիմպիական խաղերում ՀՀ–ն ներկայացնող լեռնադահուկորդ Միքայել Միքայելյանն այնքան էլ գոհ չէ այսօր գրանցած իր արդյունքից՝ նա իրեն լավագույն 30-յակի մեջ էր տեսնում: Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիայի stringer-ի հետ զրույցում։Նա նշեց, որ հաջորդ անգամ ելույթ է ունենալու փետրվարի 13-ին՝ 10 կմ ազատ ոճով մրցաձևում։ Կփորձի լավագույնս ներկայանալ։Sputnik Արմենիայի stringer-ը զրուցել է նաև հայ դահուկորդ Կատյա Գալստյանի հետ, որը խոսել է 20 կմ սկիատլոն մրցաձևում իր ելույթի և խանգարող հանգամանքների մասին։«Առաջարկվում էր 2 տեսակի դահուկներ, ոոնք նախատեսված են հալած ձյան համար։ Ես ընտրեցի առանց նյութի տարբերակը, որն ավելի արագ պետք է ընթանար, սակայն սխալվեցի։ Դահուկները իմ պատկերացրածի պես չաշխատեցին»,- ասաց Կատյան։Կատյան նույնպես փետրվարի 13-ին իր երկրորդ մրցումն է ունենալու արդեն 10 կմ ազատ ոճում։ Այս պահին ակնկալիքների մասին չի ուզում խոսել։ Վստահ է`մինչ այդ իր տրամադրվածությունը դեռ կփոխվի։Հիշեցնենք, որ իտալական Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ, որոնք մրցում են երեք մարզաձևերում՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։Ձմեռային օլիմպիական խաղերն Իտալիայում․ բացման տպավորիչ շոուն՝ լուսանկարներում
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Միքայել Միքայելյանը պատմել է այսօրվա մրցման մասին
Sputnik Արմենիա
Միքայել Միքայելյանը պատմել է այսօրվա մրցման մասին
2026-02-08T20:11+0400
true
PT0M47S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/08/98574985_261:0:1218:718_1920x0_80_0_0_0cca317804b22fe1f386293c499e3f10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, միքայել միքայելյան, դահուկ, դահուկավազք, իտալիա, օլիմպիադա
տեսանյութեր, видео, միքայել միքայելյան, դահուկ, դահուկավազք, իտալիա, օլիմպիադա
Ձմեռային օլիմպիական խաղերում ՀՀ–ն ներկայացնող լեռնադահուկորդ Միքայել Միքայելյանն այնքան էլ գոհ չէ այսօր գրանցած իր արդյունքից՝ նա իրեն լավագույն 30-յակի մեջ էր տեսնում: Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիայի stringer-ի հետ զրույցում։
«Այսօրվա մրցումը բավականին լավ անցավ, սակայն իմ սպասելիքներն ավելի բարձր էին, ցանկանում էի լինել լավագույն 30-յակում։ Երթուղին (տռասան) շատ բարդ էր, քանի որ հալոցք էր, ձյունը փխրուն էր։ Պայքարը ոչ միայն մարզիկների հետ էր, այլև ինքներս մեր, դահուկների ու մարցատարածության հետ»,- ասաց Միքայլեյանը։
Նա նշեց, որ հաջորդ անգամ ելույթ է ունենալու փետրվարի 13-ին՝ 10 կմ ազատ ոճով մրցաձևում։ Կփորձի լավագույնս ներկայանալ։
Sputnik Արմենիայի stringer-ը զրուցել է նաև հայ դահուկորդ Կատյա Գալստյանի հետ, որը խոսել է 20 կմ սկիատլոն մրցաձևում իր ելույթի և խանգարող հանգամանքների մասին։
«Առաջարկվում էր 2 տեսակի դահուկներ, ոոնք նախատեսված են հալած ձյան համար։ Ես ընտրեցի առանց նյութի տարբերակը, որն ավելի արագ պետք է ընթանար, սակայն սխալվեցի։ Դահուկները իմ պատկերացրածի պես չաշխատեցին»,- ասաց Կատյան։
Նրա խոսքով՝ շատ ուժ գործադրելու արդյունքում ձեռքերը հոգնել են։ Դահուկները փոխել է 10 կմ-ը քշելուց հետո։ Սակայն ըստ կարգի, հետ մնացած դահուկորդները պետք է ավտոմատ դուրս գան մրցումից, որպեսզի արդեն եզրագծին մոտ չխանգարեն ավելի առաջ անցած մարզիկներին։ Ուստի Կատյան և ևս 18 մարզիկներ ստիպված են եղել լքել մրցատարածությունը։
Կատյան նույնպես փետրվարի 13-ին իր երկրորդ մրցումն է ունենալու արդեն 10 կմ ազատ ոճում։ Այս պահին ակնկալիքների մասին չի ուզում խոսել։ Վստահ է`մինչ այդ իր տրամադրվածությունը դեռ կփոխվի։
Հիշեցնենք, որ իտալական Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում են հինգ մարզիկներ, որոնք մրցում են երեք մարզաձևերում՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը և գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։