00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է արգելվել WarGonzo-ի թղթակցի մուտքը Երևան․ խմբագրությունը ստացել է ԱԱԾ–ի պատասխանը

© Photo : wargonzoԴմիտրի Սելեզնյով
Դմիտրի Սելեզնյով - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2026
Բաժանորդագրվել
WarGonzo-ն կարծում է, որ պարբերականի հատուկ թղթակցի մուտքը մերժվել է հատկապես 2020-ին Արցախ կատարած այցելության և այդ ժամանակվա իրադարձությունները լուսաբանելու պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. WarGonzo–ի խմբագրությունը ստացել է ՀՀ ԱԱԾ-ի պատասխանը թղթակից Դմիտրի Սելեզնյովի մուտքը Երևան արգելելու վերաբերյալ։
Ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնյովին, որը 2025–ի նոյեմբերին ընտանիքի հետ Հայաստան էր ժամանել հանգստանալու նպատակով, «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան։
ԱԱԾ–ի` WarGonzo–ի խմբագրությանն ուղարկած պատասխանում նշվում է, որ լրագրողը «սպառնալիք է ներկայացնում պետական ​​անվտանգությանը, սահմանադրական կարգին և երկրի պաշտպանունակության, ինչպես նաև Հայաստանի հասարակական կարգին»։
Պատասխանում հղում է կատարվում «Օտարերկրյա անձանց մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի գ) և զ) կետերին: գ) կետում նշվում է, որ մուտքը կարող է մերժվել, եթե կան հավաստի ապացույցներ, որ անձը անդամակցում է այնպիսի կազմակերպության, որը սպառնալիք է ներկայացնում պետական ​​անվտանգությանը, սահմանադրական կարգին կամ Հայաստանի պաշտպանունակության թուլացմանը, կամ զբաղվում է նման գործունեությամբ: զ) կետի համաձայն՝ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:

«Դրանում տեսնում ենք WarGonzo-ի մեր ամբողջ նախագծի՝ Հայաստան այցելելու արգելք, քանի որ մեր թղթակից Դմիտրի Սելեզնյովն իր լրագրողական գործունեությունն իրականացնում է մեր կազմակերպության շրջանակներում։ Արգելքը մտցվել է` չնայած նրան, որ Սեմյոն Պեգովը և մեր թիմի անդամները, այդ թվում՝ Սելեզնյովը, 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի տարիներին աշխատել են Արցախում, և մեր նախագիծը մեծ ժողովրդականություն է վայելում հայ ժողովրդի շրջանում», - նշվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ արգելքը չի փոխի իրենց վերաբերմունքը հայ ընկերների կամ Հայաստանի ժողովրդի նկատմամբ։
Գերիներից մեկին շտապօգնության մեքենայով են տեղափոխել «Էրեբունի» ավիաբազայից. WarGonzo
Լրահոս
0