https://arm.sputniknews.ru/20260207/hhn-dzgtum-e-rdi-het-zargacnel-pvokhadardz-harganqi-vra-himnvats-haraberutjunner-agn-98555591.html
ՀՀ–ն ձգտում է ՌԴ–ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ. ԱԳՆ
ՀՀ–ն ձգտում է ՌԴ–ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ 2025 թվականին թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը։ 07.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-07T17:51+0400
2026-02-07T17:51+0400
2026-02-07T20:44+0400
արտաքին գործերի նախարարություն (ագն)
վահան հունանյան
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
արարատ միրզոյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98554934_0:0:1280:721_1920x0_80_0_0_02fa403af35d0279401773ba7360aaf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն ձգտում է ՌԴ–ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ:Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ 2025 թվականին արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:Արևմուտքի հետ մերձեցումը մարտահրավերներ է ստեղծում ՀՀ–ՌԴ հարաբերությունների համար. դեսպանԻնչ վերաբերում է տարածաշրջանային մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմանը, ապա այս ուղղությամբ քննարկվել են երկկողմ օրակարգի և առանցքային հարցեր։Նախարար Միրզոյանի խոսքով` տարին խիստ արդյունավետ է եղել ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման իմաստով:Ըստ նրա` 2025 թվականը կարևորվել է Եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացմամբ։Վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ինչպես 2025 թ. Երևանում անցկացված, այնպես էլ 2026 թ. կայանալիք բարձր մակարդակի կարևոր միջոցառումներին, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, ՀՀ ԱԳՆ կողմից նախաձեռնված և արդեն երրորդ տարին անցկացվող «Երևանյան երկխոսությանը»:ԵԱՏՄ–ն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց դա Հայաստանի որոշելիքն է. ԼավրովՎարչապետ Փաշինյանն իր հերթին կարևորել է արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարունակական իրականացումը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանում և աշխարհում ստեղծվող նոր իրողություններն ու հնարավորությունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/07/98554934_143:0:1280:853_1920x0_80_0_0_5b5a1e5968adf1d82dbb7ac894535955.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արտաքին գործերի նախարարություն (ագն), վահան հունանյան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արարատ միրզոյան, նիկոլ փաշինյան
արտաքին գործերի նախարարություն (ագն), վահան հունանյան, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արարատ միրզոյան, նիկոլ փաշինյան
ՀՀ–ն ձգտում է ՌԴ–ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ. ԱԳՆ
17:51 07.02.2026 (Թարմացված է: 20:44 07.02.2026) Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ 2025 թվականին թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. ՀՀ–ն ձգտում է ՌԴ–ի հետ զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ:
«Ընդգծվել է, որ ՀՀ բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը համահունչ զարգացել են գործընկերային հարաբերությունները նաև ասիական և մերձավորարևելյան ուղղություններով, որտեղ ակտիվ է եղել աշխատանքը թե՛ քաղաքական օրակարգի ընդլայնման, թե՛ տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման, տնտեսական ու ներդրումային համագործակցության պոտենցիալի լավագույնս իրացման ուղղությամբ»,– ասված է ԱԳն հաղորդագրության մեջ:
Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ 2025 թվականին արտաքին քաղաքական գերատեսչության թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը, ակտիվ աշխատանքները՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ինտենսիվ գործընթացին, զարգացումներին, ակնկալիքներին:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմանը, ապա այս ուղղությամբ քննարկվել են երկկողմ օրակարգի և առանցքային հարցեր։
Նախարար Միրզոյանի խոսքով` տարին խիստ արդյունավետ է եղել ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման իմաստով:
Ըստ նրա` 2025 թվականը կարևորվել է Եվրոպական երկրների հետ համագործակցության զարգացմամբ։
«Արդեն իսկ մի քանի օրինակներով կան ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված քայլեր ու ձեռքբերումներ, որոնք 2026 թ. շարունակվող դինամիկա կունենան»,– նշել են ԱԳՆ–ից:
Վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ինչպես 2025 թ. Երևանում անցկացված, այնպես էլ 2026 թ. կայանալիք բարձր մակարդակի կարևոր միջոցառումներին, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին, ՀՀ ԱԳՆ կողմից նախաձեռնված և արդեն երրորդ տարին անցկացվող «Երևանյան երկխոսությանը»:
Վարչապետ Փաշինյանն իր հերթին կարևորել է արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարունակական իրականացումը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանում և աշխարհում ստեղծվող նոր իրողություններն ու հնարավորությունները։