00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի թեմի առաջնորդը հանդիպում է խնդրում ԱՄՆ փոխնախագահի հետ` ներկայացնելու 2 կարևոր հարց

© Sputnik / Aram NersesyanԱրցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 07.02.2026
Բաժանորդագրվել
Նա վստահություն է հայտնել, որ Վենսի այցը Հայաստան բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի – Sputnik. Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին` խնդրելով անհապաղ բարոյական և դիվանագիտական առաջնորդությունը մարդասիրական և հոգևոր նշանակության 2 հարցերում` գերիների և անհետ կորածների, ինչպես նաև Ացախի ոչնչացվող մշակութային արժեքների։
Վրթանես սրբազանն իր նամակում անդրադարձել է Բաքվի բանտում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20–ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո։ Նա հիշեցրել է, որ վերջին Արցախյան պատերազմից մենք ունենք նաև բազմաթիվ անհետ կորածներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիս Վենսը Երևան է ժամանելու փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը մեկնելու է Բաքու։
Արցախի թեմի առաջնորդն իր նամակում ԱՄՆ փոխնախագահին խնդրել է, որ Միացյալ Նահանգներն իր ազդեցությունն օգտագործի հայ ռազմագերիների և պատանդների վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնման հարցում։
«Հարգանքով խնդրում եմ, որ Միացյալ Նահանգների իշխանությունն իր ազդեցությունն օգտագործի՝ կոչ անելով Ադրբեջանի ղեկավարությանը երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ անաչառ դիտորդական կառույցների անհապաղ և անխոչընդոտ մուտքը անազատության մեջ պահվող բոլոր անձանց մոտ»,– ընդգծել է Վրթանես սրբազանը։
Նրա մյուս խնդրանքը վերաբերում է համաշխարհային կրոնական ժառանգության մաս կազմող Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների և պատմական գերեզմանների պահպանմանը, որոնք այս ընթացքում ոչնչացվում են։
«Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։ Մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈւՆԵՍԿՕ–ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիտորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին»,– ընդգծել է Արցախի թեմի առաջնորդը։
Նա վստահություն է հայտնել, որ Վենսի այցը Հայաստան բացառիկ հնարավորություն է՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։
Վրթանես սրբազանը նաև ցանկություն է հայտնել հանդիպելու Վենսի կամ նրա պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկի հետ՝ անձամբ ներկայացնելու և քննարկելու այն կոնկրետ քայլերը, որոնք կարող են իրականացվել առաջիկա ամիսներին։
Նշենք, որ Վրթանես սրբազանն այն 10 եպիսկոպոսներից մեկն է, որը պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի հեռացումը և միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին։
Հիշեցնենք, որ այս պահին Բաքվի բանտում պահվում է 19 հայ գերի, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բացի գերիների հաստատված այս ցանկի, բազմաթիվ հայեր համարվում են անհետ կորած Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
Արցախի տարածքում մշակութային վանդալիզմի են ենթարկվում նաև հայկական բազմաթիվ հուշակոթողներ, եկեղեցիներ և գերեզմաններ։ Միջազգային հանրությունը որևէ կերպ չի արձագանքել աղաղակող այս փաստերին։
Լրահոս
0