https://arm.sputniknews.ru/20260205/ush-te-shut-bvolvory-hashvi-knsten-ajd-vorvoshumneri-het-qahanan-episkvopvosac-zhvoghvovi-masin-98476728.html
Ուշ թե շուտ բոլորը հաշվի կնստեն այդ որոշումների հետ․ քահանան՝ Եպիսկոպոսաց ժողովի մասին
Ուշ թե շուտ բոլորը հաշվի կնստեն այդ որոշումների հետ․ քահանան՝ Եպիսկոպոսաց ժողովի մասին
Sputnik Արմենիա
Եպիսկոպոսական ժողովների ժամանակ քննարկվում են եկեղեցու կյանքի հիմնական խնդիրները, ներառյալ կանոնադրությունն ու ուխտերը խախտած հոգևորականների ապագան։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T22:13+0400
2026-02-05T22:13+0400
2026-02-05T22:13+0400
եպիսկոպոսաց ժողով
հայ առաքելական եկեղեցի
տեր մուշե քահանա վահանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98477141_0:0:1263:710_1920x0_80_0_0_f0e052ef1a561d8e28f5ee0bf0c68c2b.jpg
Հայ առաքելական սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը տապալելու փորձերը կապված են այն բանի հետ, որ այնտեղ սկզբունքային որոշումներ են ընդունվելու, որոնց հետ իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու հաշվի նստել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր տեր Մուշե քահանա Վահանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձում այն տապալել։Նշենք, որ ՀԱՍԵ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված է անցկացնել փետրվարի 16-19-ը։ Այն պետք է կայանար Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքում, սակայն օրեր առաջ 5 սրբազանի և 1 քահանայի նկատմամբ (նա Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն է-խմբ․) մեղադրանք է առաջադրվել ու խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։Քահանայի խոսքով՝ հակառակվողներ միշտ էլ կարող են լինել, բայց կան ճշմարտություններ, որոնք մի օր հաղթելու են։ Շեշտեց՝ իրենք հավատում են, որ եկեղեցում բոլոր ժողովները տնօրինում է ինքը՝ Աստված, ու այդ ճշմարտությունը երբեք չի բեկանվում։Հոգևորականի պնդմամբ՝ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, քանի որ ՀՀ-ում Քրիստոսի եկեղեցին խիստ հալածանքների է ենթարկվում, փորձության շրջան է անցնում։ Ընդգծեց՝ ժամանակը, թե երբ այս ամենը կավարտվի, իրենք չեն կարող որոշել, քանի որ Աստված ինքն է որոշում։ Միևնույն ժամանակ, տեր Մուշեն շեշտեց, որ իրավիճակի հանգուցալուծման համար ժողովուրդն էլ պետք է ամուր կանգնի եկեղեցու կողքին, վստահի իր եկեղեցուն։Անդրադառնալով եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը՝ հոգևորականը նշեց, որ ինքն ամեն դեպքում չգիտի այն որտեղ կամ ինչ ձևաչափով տեղի կունենա, բայց վստահ է՝ եկեղեցին անպայման տարբերակ գտնի։Ինչ վերաբերում է գնդերեցների նկատմամբ ճնշումներ գործադրելուն, ապա տեր Մուշեն շեշտեց՝ ինքն այդ ճնշումներից տեղյակ է այնքանով, որքանով ԶԼՄ-ներում լուրերը տարածվել են։ Ընդգծեց՝ ուրախ է, որ հիմնական մասը հավատարիմ է մնացել ու որոշել ամուր կանգնել իրենց տեղերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ուշ թե շուտ բոլորը հաշվի կնստեն այդ որոշումների հետ․ քահանան՝ Եպիսկոպոսաց ժողովի մասին
Sputnik Արմենիա
Ուշ թե շուտ բոլորը հաշվի կնստեն այդ որոշումների հետ․ քահանան՝ Եպիսկոպոսաց ժողովի մասին
2026-02-05T22:13+0400
true
PT1M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98477141_131:0:1078:710_1920x0_80_0_0_8faef5fdb70cf9daaf06c9afda1d2e98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եպիսկոպոսաց ժողով, հայ առաքելական եկեղեցի, տեր մուշե քահանա վահանյան, видео
եպիսկոպոսաց ժողով, հայ առաքելական եկեղեցի, տեր մուշե քահանա վահանյան, видео
Ուշ թե շուտ բոլորը հաշվի կնստեն այդ որոշումների հետ․ քահանան՝ Եպիսկոպոսաց ժողովի մասին
Եպիսկոպոսական ժողովների ժամանակ քննարկվում են եկեղեցու կյանքի հիմնական խնդիրները, ներառյալ կանոնադրությունն ու ուխտերը խախտած հոգևորականների ապագան։
Հայ առաքելական սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը տապալելու փորձերը կապված են այն բանի հետ, որ այնտեղ սկզբունքային որոշումներ են ընդունվելու, որոնց հետ իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու հաշվի նստել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմի հոգևոր սպասավոր տեր Մուշե քահանա Վահանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձում այն տապալել։
Նշենք, որ ՀԱՍԵ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսված է անցկացնել փետրվարի 16-19-ը։ Այն պետք է կայանար Ավստրիայի Սանկտ Փյոլթն քաղաքում, սակայն օրեր առաջ 5 սրբազանի և 1 քահանայի նկատմամբ (նա Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարն է-խմբ․) մեղադրանք է առաջադրվել ու խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
«Հավանաբար, իրենց անհանգստացնում է, որ Եպիսկոպոսաց ժողովի ժամանակ քննվում են կարգը խախտած նույնիսկ բարձրաստիճան հոգևորականներին առնչվող հարցեր։ Վերջին շրջանում եկեղեցում կատարվեցին պառակտիչ գործողություններ, ու Եպիսկոպոսաց ժողովը պետք է իր գերագույն որոշումը կայացնի այն եպիսկոպոսների վերաբերյալ, ովքեր խախտեցին ուխտը և դուրս մնացին, այսպես ասած, եկեղեցու սահմաններից։ Ուշ թե շուտ, բոլորը հաշվի են նստելու այդ ժողովների որոշումների հետ»,- ասաց տեր Մուշեն։
Քահանայի խոսքով՝ հակառակվողներ միշտ էլ կարող են լինել, բայց կան ճշմարտություններ, որոնք մի օր հաղթելու են։ Շեշտեց՝ իրենք հավատում են, որ եկեղեցում բոլոր ժողովները տնօրինում է ինքը՝ Աստված, ու այդ ճշմարտությունը երբեք չի բեկանվում։
Հոգևորականի պնդմամբ՝ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, քանի որ ՀՀ-ում Քրիստոսի եկեղեցին խիստ հալածանքների է ենթարկվում, փորձության շրջան է անցնում։ Ընդգծեց՝ ժամանակը, թե երբ այս ամենը կավարտվի, իրենք չեն կարող որոշել, քանի որ Աստված ինքն է որոշում։ Միևնույն ժամանակ, տեր Մուշեն շեշտեց, որ իրավիճակի հանգուցալուծման համար ժողովուրդն էլ պետք է ամուր կանգնի եկեղեցու կողքին, վստահի իր եկեղեցուն։
«Եթե այսօր դժվարություններ ունենք ու այս պրոցեսն էլ երկարում է, նրանից է, որ որոշ չափով ժողովուրդը անտարբեր է։ Եթե ժողովուրդը վերագտնի իր կորցրածը, իր քրիստոնեությունը, այս տեսակ բաներ չեն լինի, լինելուց էլ շատ կարճ կտևեն»,- ասաց քահանան։
Անդրադառնալով եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը՝ հոգևորականը նշեց, որ ինքն ամեն դեպքում չգիտի այն որտեղ կամ ինչ ձևաչափով տեղի կունենա, բայց վստահ է՝ եկեղեցին անպայման տարբերակ գտնի։
Ինչ վերաբերում է գնդերեցների նկատմամբ ճնշումներ գործադրելուն, ապա տեր Մուշեն շեշտեց՝ ինքն այդ ճնշումներից տեղյակ է այնքանով, որքանով ԶԼՄ-ներում լուրերը տարածվել են։ Ընդգծեց՝ ուրախ է, որ հիմնական մասը հավատարիմ է մնացել ու որոշել ամուր կանգնել իրենց տեղերում։